ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։
Մայրաքաղաք Երևանում նոյեմբերի 26-ին սպասվում է անձրև, նոյեմբերի 27-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հանրապետության տարածքում նոյեմբերի 26-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով, առանձին շրջաններում սպասվում է մառախուղ:
Նոյեմբերի 27-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևելյան 2-5մ/վրկ, 30-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ:
Երեքշաբթի Սյունիքի հովիտներում ցերեկային ժամերին սպասվում է +24, Արցախում` +20...+23, Տավուշում` +18...+22, իսկ Սյունիքի նախալեռներում` +18...+21։
Երևանում այսօր սպասվում է +6...+8, երեքշաբթի` +14...+16։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում