435.71
4.38
404.37
+6
Եղանակը Երևանում
Հայ

Ալեն Սիմոնյանը սպառնում է դատի տալ ԶԼՄ-ներին Ստամբուլյան կոնվենցիայի մասին հոդվածի համար

15:31
12 Փետրվարի 2020
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվար. /Նովոստի-Արմենիա/. ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Analitik.am կայքից պահանջել է իրենց հոդվածի հերքում հրապարակել, այլապես ինքը կդիմի դատարան:

«Լրատվական կայքերից մեկը, աղավաղելով, ենթադրություններ անելով վերնագիր է դրել, թե իբր ես էստեղ խոսել եմ Ստամբուլյան կոնվենցիայի մասին և ասել եմ, որ իբր հանրաքվեն նշանակում է Ստամբուլյան կոնվենցիայի վավերացում։ Տվյալ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում, ես պաշտոնապես պահանջում եմ այդ կայքից հերքում հրապարակել, հակառակ դեպքում չեմ բացառում դատարան դիմելու տարբերակը»,- ասել է նա, հավելելով, որ խոսքը Analitik.am կայքի մասին է:

Սիմոնյանն իր ափսոսանքն է հայտնել այն մասին, որ որոշ լրատվամիջոցներ, ինչպիսիք են «168 ժամ» -ը, tert.am- ը և այլ կայքեր, հրապարակել են այդ ապատեղեկատվությունը:

«Նման արտահայտություն չի եղել, այն բանի մասին չի խոսացվել, և ուզում եմ կոչ անել հետայսու ուշադիր լինել և չվերագրել որևէ մեկի սուտ տեղեկությունը ինձ կամ որևէ մի գործընկերոջ», - ասել է Սիմոնյանը ՝ հավելելով, որ իր հայցը գրավոր կուղարկի լրատվամիջոցներին:

Կանանց և ընտանեկան բռնության դեմ ԵԽ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հարցը բուռն քննարկումների առարկա էր դարձել Հայաստանում։

Հուլիսի 26–ին Արդարադատության նախարարությունը դիմել է Եվրոպայի խորհրդի սահմանադրական հարցերով մասնագիտացված խորհրդատվական կառույցին` Վենետիկի հանձնաժողովին, որոշ հասարակական–քաղաքական շրջանակների բարձրացված որոշ հարցերի նկատմամբ Կոնվենցիայի ազդեցության հարցով։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
19 Փետրվարի 2024
Այսօրվանից Երևանի մաքսատուն դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային եղանակով
ՊԵԿ–ից հայտնում են, որ այսօրվանից Երևանի մաքսատուն դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային եղանակով
19:17
19 Փետրվարի 2024
Գիրք նվիրելու օրը նշվեց Երևանի կոնյակի գործարանում (ՖՈՏՈ)
Ավանդույթի համաձայն փետրվարի 19-ին Երևանի կոնյակի գործարանում նշվեց Գիրք նվիրելու օրը
15:56
19 Փետրվարի 2024
Transavia–ն չվերթեր կիրականացնի Լիոն–Երևան–Լիոն երթուղով
Transavia–ն չվերթեր կիրականացնի Լիոն–Երևան–Լիոն երթուղով
14:51
19 Փետրվարի 2024
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի նախկին տեղակալից հօգուտ պետության ցանկանում են բռնագանձել շուրջ 37մլն դոլար
Տրանսպորտի և կապի նախարարի նախկին տեղակալից հօգուտ պետության ցանկանում են բռնագանձել շուրջ 37մլն դոլար
13:00
19 Փետրվարի 2024
Ամերիաբանկը միանալու է Լոնդոնի ֆոնդային բորսայում գրանցված BOGG միջազգային ֆինանսական խմբին որպես ինքնուրույն լիիրավ անդամ
Գործարքի համաձայն` Խումբը կդառնա Ամերիաբանկի հիմնական բաժնետեր
10:01
19 Փետրվարի 2024
Հայաստանում նշվում է Գիրք նվիրելու օրը․ գրադարաններում և թանգարաններում նախատեսված են տարաբնույթ միջոցառումներ
Հայաստանում նշվում է Գիրք նվիրելու օրը․ գրադարաններում և թանգարաններում նախատեսված են տարաբնույթ միջոցառումներ
23:22
16 Փետրվարի 2024
ՀՀ վարչապետը հանդիպել է Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավարի հետ
Փաշինյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավարի հետ
19:37
16 Փետրվարի 2024
Միասնական սոցիալական ծառայությունը հայտարարություն է տարածել թոշակի վճարման կազմակերպությունը կամ բանկային հաշվեհամարը փոխելու մասին
Միասնական սոցիալական ծառայությունը հայտարարություն է տարածել թոշակի վճարման կազմակերպությունը կամ բանկային հաշվեհամարը փոխելու մասին
17:57
16 Փետրվարի 2024
Ամերիաբանկը 21% մասնաբաժնով հիփոթեքային շուկայի առաջատարն է (ՎԻԴԵՈ)
2023թ․-ին Ամերիաբանկի հիփոթեքային պորտֆելն աճել է ավելի քան 47 մլրդ դրամով կամ 25,3%-ով. ՎԻԴԵՈ
14:37
16 Փետրվարի 2024
Հայաստանը կրակ չի բացել․ ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի ապատեղեկատվությունը
Հայաստանը կրակ չի բացել․ ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի ապատեղեկատվությունը
13:25
16 Փետրվարի 2024
Վահան Քերոբյանի նկատմամբ ընտրվեց տնային կալանք
Վահան Քերոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվեց տնային կալանք