«Տիկին Զոհրաբյան, ես պետք է քննադատեմ ձեզ։ Օրեր առաջ դուք ինձ քննադատեցիք, և ես ձեզ ասացի, որ միշտ պատրաստ եմ ձեզնից լսել ձեր խորհուրդը։ Եվ հիմա ուզում եմ դրա առարկայական արդյունքը նաև ներկայացնել», – ասաց Ալեն Սիմոնյանը։
Նա գնաց ԱԺ ամբիոնից և իր հետ բերեց կարմիր վարդերի մեծ փունջ, որը հանձնեց Նաիրա Զոհրաբյանին` գրկելով նրան ու շնորհավորելով ծննդյան օրվա կապակցությամբ։
Նա ներողություն խնդրեց սոցիալական հեռավորություն չպահպանելու համար։
«Ձեռ փորձառնությունը, ձեր գեղեցկությունն այս դահլիճում թող անսպառ լինի, շնորհավոր տիկին Զոհրաբյան, լավ եղեք», – ասաց Ալեն Սիմոնյանը։–0–