Ալկոհոլային թունավորումից գրանցվել է 14 մահ, ԱՆ–ն տեղեկատվություն է ներկայացնում

03.09.2020, 13:04
Ալկոհոլային թունավորումից գրանցվել է 14 մահ, ԱՆ–ն տեղեկատվություն է ներկայացնում
Ալկոհոլային թունավորումից գրանցվել է 14 մահ, ԱՆ–ն տեղեկատվություն է ներկայացնում

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ալկոհոլային թունավորման դեպքերից տուժածները բուժում են ստանում հանրապետության տարբեր բժշկական կազմակերպություններում:

Загружается новость ... "Лево"

Ինչպես հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը, օգոստոսի 31-ից սեպտեմբերի 3-ի` ժամը 12:00 դրությամբ, հանրապետությունում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 38 դեպք, որից 25-ը` Արմավիրի մարզից, 12-ը` Երևանից, 1-ը` Կոտայքի մարզից: Ցավոք, նաև գրանցվել է մահվան 14 դեպք:

«Իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ Արմավիրի մարզի տուժածների թունավորման հավանական աղբյուր է հանդիսացել մեկ վայրից ձեռք բերված ոչ գործարանային արտադրության օղու օգտագործումը», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Երևանի դեպքերից տուժածների մեծամասնությունն օգտագործել է բժշկական սպիրտ` որպես օղու փոխարինիչ, մյուս մասի, ինչպես նաև Կոտայքի մարզում արձանագրված դեպքից տուժածի օգտագործած սպիրտի տեսակը պարզելու համար համաճարակաբանական հետազոտությունները շարունակվում են:–0–