Ալկոհոլային թունավորման շղթան, ՌԴ–ի հետ կանոնավոր ավիափոխադրումների հարցը, Մալաքյանի եղբայրների շուրջ գրանցվող իրադարձությունները. ամփոփում ենք նախորդ օրվա լրահոսը
03.09.2020,
08:00
Ալկոհոլային թունավորման շղթան, ՌԴ–ի հետ կանոնավոր ավիափոխադրումների հարցը, Մալաքյանի եղբայրների շուրջ գրանցվող իրադարձությունները. ամփոփում ենք նախորդ օրվա լրահոսը

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ներկայացնում ենք չորեքշաբթի` սեպտեմբերի 2–ի առավել ուշագրավ նորությունները։
- Ալկոհոլային թունավորումները շարունակվում են. գրանցվել է ևս 4 նոր դեպք, 1–ը` մահվան ելքով։
- ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնել է, որ ՀՀ կառավարությունը շարունակում է աշխատանքները ռուսական կողմի հետ կանոնավոր ավիափոխադրումները վերսկսելու համար։
- ՔԿ–ն ներկայացնում է Մալաքյան եղբայրների հետ կապված միջադեպի հանգամանքները, ՀՖՖ–ն էլ հանդես է եկել միջնորդությամբ։
- Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն անդրադարձել է ապրիլյան քառօրյայի ժամանակ Ստեփանակերտի անվտանգության հարցին։–0–