Ակցիա կառավարության շենքում. ակտիվիստները կոչ են արել պետծառայողներին չմասնակցել «Փաշինյանի արյունոտ ներկայացմանը» (ՎԻԴԵՈ)
01.03.2021,
14:00
Ցուցարարները ներխուժել են կառավարության շենք. ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի./Նովոստի–Արմենիա/. Մի խումբ մարդիկ քիչ առաջ մտել են կառավարության 3–րդ մասնաշենք և ակցիա են կազմակերպել` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։
Այդ մասնաշենքում են տեղակայված Առողջապահության, Շրջակա միջավայրի, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունները, Ազգային վիճակագրական կոմիտեն և այլ պետական գերատեսչություններ։
Մուտքի մոտ ոստիկանները փորձել են բերման ենթարկել ակտիվիստներին, սակայն նրանք ներս են ներխուժել և սկսել վանկարկել «Առանց Նիկոլ Հայաստան», «Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա»։
«Այս իշխանությունները չեն ներկայացնում Հայաստանի ազգային շահերը։ Այս իշխանություններն իրավունք չունեն ներկայացնել մեզ` որպես ժողովուրդ, որպես պետություն։ Ձեր ղեկավարը` վարչապետը, կապ չունի Հայաստանի հետ։ Նրան աջակցում են միայն Թուրքիան և Ադրբեջանը», – հայտարարեց ցուցարարներից մեկը։
Նա կոչ արեց նախարարության աշխատակիցներին չտրվել սադրանքների և ոչնչից չվախենալ։
Ակցիայի մասնակիցները կոչ արեցին ոստիկաններին հետևել բանակի օրինակին, «որը կանգնած է ժողովրդի կողքին»։–0–