Ակցիա «Զվարթնոց» օդանավակայանի մոտ. հավաքվածներն ուզում են խանգարել, որպեսզի Փաշինյանը չմեկնի Մոսկվա (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
11.01.2021,
11:02
Ակցիա «Զվարթնոց» օդանավակայանի մոտ. հավաքվածներն ուզում են խանգարել, որպեսզի Փաշինյանը չմեկնի Մոսկվա. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Վաղ առավոտից «Զվարթնոց» օդանավակայանի մոտ անցկացվում է ակցիա, որը կազմակերպվել է մի շարք ընդդիմադիր կուսակությունների կողմից։
Հավաքվածների նպատակն է թույլ չտալ, որպեսզի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ինքնաթիռը մեկնի Մոսկվա, որտեղ նախատեսված են հանդիպումներ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Վաղ առավոտից ոստիկանները փակել են օդանավակայան տանող ճանապարհներն ու պողոտաները։ Այնտեղ թույլ չեն տալիս ոչ քաղաքացիներին, ոչ լրատվամիջոցների ներկայացուցիչներին։

Ակցիայի մասնակիցները վանկարկում են նշանաբաններ Փաշինյանի դեմ և կոչ են անում ոստիկաններին «հարգել իրենց ուսադիրները, չպաշտպանել դավաճան Նիկոլին և կանգնել ժողովրդի կողքին»։
Загружается новость ... "Лево"

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամ Գերասիմ Վարդանյանը հայտարարեց, որ Մոսկվայում Փաշինյանի կողմից ստորագրած փաստաթղթերը չեն ունենա լեգիտիմ ուժ և կվիճարկվեն Հայաստանի հաջորդ կառավարության կողմից։ Վարդանյանի խոսքով, եթե Փաշինյանը Մոսկվայում ստորագրի հակաազգային փաստաթուղթ, ապա «Հայաստանի երկինքը կփակվի, և նա չի կարողանա վերադառնալ»։