Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

05.12.2020, 12:51
Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Թելման Թադևոսյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել ու նշել է պատճառը
Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Թելման Թադևոսյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։

Այս մասին նա հայտնել է Facebook–յան իր էջում։

«Հարգելի աջափնյակցիներ, ընկերներ , գործընկերներ և թիմակիցներ։ Աշխատանքից ազատման դիմում եմ ներկայացրել և խնդրել եմ քաղաքապետ Մարությանին, որ չմերժի: Այս պահին նպատակահարմար եմ գտել անցնել բիզնես գործունեությանը, քանի որ ունեմ բավականին փորձ և կապեր այդ ոլորտում և այս պահին կարևորում եմ մեր երկրում բիզնեսի զարգացումը», – նշել է նա:

Թադևոսյանը նաև նշել է, որ հպարտ է և շնորհակալ այս ընթացքում համատեղ աշխատանքի համար թե՛ քաղաքական թիմին, թե՛ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմին՝ հանձինս քաղաքապետ Հայկ Մարությանին, «քանի որ ինքս եմ տեսել և մասնակից եղել ներդրված բոլոր ջանքերի, եռանդի և նվիրվածությանը»:

«Ինչպես նաև հորդորում, խնդրում և միևնույն ժամանակ պահանջում եմ լրատվական դաշտի մեր որոշ գործընկերներից՝ իմ աշխատանքից դուրս գալու լուրը չլրացնել մտացածին և չարախոս տեղեկություններով, առավել ևս չքաղաքականացնել», – ընդգծել է Թադևոսյանը։–0–