ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի./Նովոստի–Արմենիա/. 24–ջամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 16-ի ժամը 10.00-ից մինչև մայիսի 17-ի ժամը 10.00-ը կդադարեցվի ջրամատակարարումը Աջափնյակ վարչական շրջանի հետևյալ հասցեներում՝ Հալաբյան, Աբելյան, Ջանիբեկյան, Էստոնական, Արզումանյան, Լենինգրադյան, Շինարարների, Բաշինջաղյան, Լևոնյան, Եղիազարյան, Առաքելյան, Հակոբյանց, Հասրաթյան, Մարտիրոսյան, Սարգսյան, Սպորտի, Թերլեմեզյան, Գ. Զոհրապ, Չուխաջյան, Սիսակյան, Մելիքյան, Պարսեղով փողոցներ, Խ. Խաչատրյան, Վշտունի, Միրաքյան փողոցները նրբանցքներով, Շահումյան 17 փողոցը նրբանցքներով :
«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – հայտնում են ընկերությունից:–0–