525.36
7.42
476.73
+5
Եղանակը Երևանում
Հայ

Աղբ և մետաղական ջարդոն. երևանյան առավոտը սկսվեց բողոքի ակցիաներով (ՎԻԴԵՈ)

14:00
08 Հուլիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Երկուշաբթի առավոտյան Երևանում մեկնարկեցին բողոքի 2 ակցիաներ, որոնք անցկացվեցին Երևանի քաղաքապետարանի և Պետական եկամուտների կոմիտեի շենքերի առաջ։

Առավոտյան երևանցիներն աղբով տոպրակներ բերեցին Երևանի քաղաքապետարանի շենքի առաջ։ Բանն այն է, որ մայրաքաղաքում աղբահանության խնդիրն արդեն վերածվում է գլոբալ աղետի, քանի որ շատ համայնքներում աղբը չի հավաքվում մի քանի օր շարունակ, ինչը հանգեցնում է հակասանիտարական պայմանների։ Մայրաքաղաքում գրանցվող շոգ եղանակի ֆոնին`խոլերայի սպառնալիքից բացի, քաղաքի փողոցներով հանգիստ «զբոսնում են» առնետները, որոնք սնվում են աղբամաններից։

Ակցիայի մասնակիցները հիշեցրեցին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին այն մասին, որ աղբահանությունը նրա նախընտրական խոստումներից մեկն էր, որոնք, նրանց պնդմամբ, նա մոռացել է 10 ամիս առաջ քաղաքապետի պաշտոնը ստանձնելուց հետո։

Ինչպես նշեց ակցիայի ակտիվիստ Սոնա Աղեկյանը, նրանք պատրաստվում են ամեն օր հավաքել երևանյան հասցեներից մեկի աղբը, որտեղից ստանում են աղբահանության հետ կապված ահազանգ, ու աղբով լի տոպրակները բերել քաղաքապետարանի շենքի մոտ։

«Մենք իրականացնելու ենք նման քայլեր մինչև նրանք չհասկանան, որ Երևանը մեր քաղաքն է, որը պետք է սիրել, և նրանք պարտավոր են հավաքել փողոցի աղբը», – նշել է Աղեկյանը։

Նա ասել է, որ Շենգավիթ վարչական շրջանում գտնվող Արշակունյաց պողոտայում աղբն արդեն 21 օր է չի հավաքվում, և դա դարձել է սպառնալիք խոլերայի տարածման համատեքստում։

«Երևանի քաղաքապետարանը միջոցներ է ստանում աղբահանության համար, սակայն չի ձեռնարկում կոնկրետ քայլեր, բացի «Սանիթեքին» տուգանելուց», – նշել է Աղեկյանը։

Загружается новость ... "Лево"

Քաղաքացիներին թույլ չտվեցին մտնել քաղաքապետարան, և նրանք աղբը թափեցին հենց մուտքի մոտ, ինչպես նաև տոմատի մածուկով ապակե դռների վրա գրեցին «Մաքրեք աղբը»։

Ակցիայի մասնակիցների մոտ դուրս եկած Երևանի քաղաքապետարանի Կոմունալ տնտեսության վարչության պետ Արարատ Խաչիկյանը սկզբից փորձեց բացատրել, որ քաղաքապետարանն արդեն գնում է աղբահանության մեքենաներ, սակայն քաղաքացիները հայտարարեցին, որ մտադիր չեն 30 տարի սպասել աղբահանության։ 

Քաղաքապետարանին մոտեցած ոստիկանները բերման ենթարկեցին ակտիվիստներից մի քանիսին ոստիկանների պահանջներին չենթարկվելու և պետական գույքը փչացնելու համար։

Սխալ հասցեատեր «բուրավետ» պերֆորմանսի համար, զինվեք համբերությամբ

Այս կապակցությամբ Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը Facebook–յան իր էջում գրել է, որ Երևանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության նախկին (2017-ի գումարման) անդամ Սոնա Աղեկյանը մի քանի հոգու հետ միասին «բուրավետ» պերֆորմանս է արել քաղաքապետարանի դիմաց՝ կենտրոնական մուտքի մոտ լցնելով ինչ-որ տեղից բերված աղբը։

«Չգիտեմ, թե որքանով են քաղաքացիները ճիշտ հասցե ընտրել իրենց բողոքի համար, քանի որ հայտնի է, որ մինչ օրս «Սանիթեք» ընկերությունն է ըստ պայմանագրի համարվում աղբահանության օպերատորը։ Աղբահանության նորաստեղծ համայնքային հիմնարկը կոչված է ապահովել քաղաքի մաքրությունը հիմնական օպերատորի անկարողության դեպքում, և հիմնարկը հիմա համալրվում է անհրաժեշտ մարդկային և տեխնիկական ռեսուրսով։ Մոտ օրերս Երևան կհասնի նոր աղբարկղերի խոշոր խմբաքանակ, իսկ մի քանի շաբաթից կժամանի աղբատար մեքենաների մի մասը, որը զգալիորեն կթեթևացնի աղբահանության հարցը։ Ընդհանուր, ինչպես հայտնի է, գնվել է 24 մեքենա, ևս 10-ի գնումը ընթացքի մեջ է։ Առկա անբավարար վիճակը ստեղծվել է տարիների ընթացքում և պատճառները բազմապիսի են։ Այնուհանդերձ, ևս մեկ անգամ հայցում ենք համաքաղաքացիների ներողամտությունը ստեղծված անհարմարության համար և խնդրում ենք զինվել համբերությամբ։ Աղբի խնդրի լուծումը շատ մոտ է», – նշել է Կարապետյանը։ 

Մետաղե ջարդոնի արգելք

Աղբահանության պատճառով բողոքի ակցիային զուգահեռ Պետական եկամուտների կոմիտեի մոտ մետաղե ջարդոնով բեռնված երկու բեռնատար արգելափակել էին շենքի մուտքը։ Այդկերպ ակտիվիստներն իրենց դժգոհությունն էին հայտնում Հայաստանից մետաղական թափոնների դուրս բերման պետական տուրքի սահմանման կապակցությամբ։

ԱԺ–ի քննարկման փուլում գտնվող օրինագծի համաձայն, առաջարկվում է սահմանել պետական տուրք ջարդոնի արտահանման համար 1 տոննայի համար 80 հազար դրամի չափով։ Ընկերությունների ներկայացուցիչներն արդեն կազմակերպել են ակցիաներ կառավարության շենքի առաջ` նշելով, որ տուրքի սահմանումը կհանգեցնի ընկերությունների սնանկության, ավելին, որ օրենքը դեռ ընդունված չէ, իսկ ջարդոնի արտահանումն արդեն արգելված է։

ՊԵԿ–ից նշում են, որ արտահանման խնդիրը կապված չէ օրինագծի հետ, այն պայմանավորված է ստուգումների նորմալ ընթացակարգերով։–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:27
13 Հոկտեմբերի 2019
Հրաշքները շարունակվում են. Սուրենյանը` Հայաստանի եղանակի մասին
Եղանակային առումով Հայաստանում հրաշալի շաբաթ է սպասվում:
15:29
13 Հոկտեմբերի 2019
Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա
Հայհիդրոմետծառայությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը:
11:45
12 Հոկտեմբերի 2019
Կառավարությունում քննարկվել է տրանսպորտի ցանցը բարձրակարգ ավտոբուսներով սպասարկելու հնարավորությունը. փոխվարչապետ
Կառավարությունում քննարկվել է Երևանի հասարակական տրանսպորտային ցանցը բարձրակարգ ավտոբուսներով սպասարկելու հնարավորությունը:
10:30
12 Հոկտեմբերի 2019
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (հոկտեմբերի 7–11)
Ներկայացնում ենք նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (հոկտեմբերի 7–11)։
19:05
11 Հոկտեմբերի 2019
Առաջին անգամ Վանաձորում կանցկացվեն Երևանի օրեր. ԾՐԱԳԻՐ
Արամ MP3, «Գաթա բենդ». Վանաձորում առաջին անգամ կանցկացվեն Երևանի օրեր։
15:56
11 Հոկտեմբերի 2019
Հայաստանը ծխելու դեմ վճռական պայքար է սկսում
Հայաստանը սկսում է պասիվ և ակտիվ ծխելու դեմ օրենսդրական պայքար։
12:12
11 Հոկտեմբերի 2019
Երևանում երիտասարդի սպանությունը բացահայտվել է. ոստիկանություն
Բացահայտվել է հոկտեմբերի 9-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում տեղի ունեցած սպանությունը։
10:48
11 Հոկտեմբերի 2019
Հայաստանը մեկ օրով անձրևային գոտում կհայտնվի
Հայհիդրոմետկենտրոնաը ներկայացրել է Հայաստանում առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։
08:00
11 Հոկտեմբերի 2019
Հինգշաբթի` հոկտեմբերի 10–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հինգշաբթի` հոկտեմբերի 10–ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը։
19:20
10 Հոկտեմբերի 2019
Թուրքիայի ներխուժումը Սիրիա արթնացնում է Հայոց Ցեղասպանության մասին հուշերը. Գարեգին Բ
Նշվում է, որ Թուրքիայի կողմից հարձակումների վտանգը արթնացնում է նույն պետության կողմից 1915-23թթ. իրագործված Հայոց Ցեղասպանության մասին հուշերը
18:05
10 Հոկտեմբերի 2019
Սիրիայից հայերի տարհանման անհրաժեշտություն այս պահին չկա. ԱԳՆ
Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Սիրիայի հյուսիս–արևելքում «Խաղաղության աղբյուր» անվանումով ռազմական օպերացիա սկսելու մասին
17:42
10 Հոկտեմբերի 2019
ՎՏԲ-Հայաստան Բանկը բացեց իր 72-րդ` «Արարատ» մասնաճյուղը
ՎՏԲ-Հայաստան Բանկը բացեց հերթական մասնաճյուղ Արարատի մարզում: