Ադրբեջանը կրակ է բացել արևմտյան հատվածի մարտական դիրքերի ուղղությամբ, հայկական կողմը զոհ ունի
07.03.2022,
14:42
Ադրբեջանը կրակ է բացել արևմտյան հատվածի մարտական դիրքերի ուղղությամբ, հայկական կողմը զոհ ունի

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի./Նովոստի–Արմենիա/. Մարտի 7-ին, ժամը 12։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները նշանառու կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ երկու զինծառայող, հաղորդում է ՀՀ ՊՆ–ն։
«Նրանցից մեկը, ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, սերժանտ Հրաչ Արամի Մանասարյանը, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Վիրավորում ստացած մյուս զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։–0–