429.91
5.88
396.56
-5
Եղանակը Երևանում
Հայ

Ադրբեջանը հարձակվել էր Ջերմուկից և Սևանա լճից ոչ հեռու գտնվող՝ բնապահպանական ու ջրային ռեսուրսների առումով խիստ զգայուն տարածքների վրա. ՀՀ նախագահ

18:22
18 Նոյեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Սինգապուրում անցկացվող Bloomberg-ի Նոր տնտեսական համաժողովի (Bloomberg New Economy Forum) շրջանակում որպես բանախոս հանդես է եկել կլիմայական փոփոխություններին, Covid 19-ի համավարակին և դրանցով պայմանավորված նոր մարտահրավերին վերաբերող թեմատիկ քննարկմանը, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

Համաժողովը միավորել է համաշխարհային առաջնորդների, միջազգային կազմակերպությունների ու առաջատար ընկերությունների ղեկավարների՝ քննարկելու համավարակի գլոբալ ազդեցության հետևանքները, դրանք դիմակայելու ուղիներն ու առաջացած նոր հնարավորությունները:

Հայաստանի նախագահն իր խոսքում մասնավորապես ընդգծել է, որ արագ փոփոխվող աշխարհն ու մարդկությունն այսօր առերեսվում են բազմաթիվ մարտահրավերների ու սպառնալիքների, որոնց թվում են կլիմայական փոփոխությունների, կորոնավիրուսային համավարակի հետևանքով առաջացած հրատապ խնդիրները: Դրանք կարգավորելու և լուծումներ գտնելու համար նախագահ Սարգսյանն անհրաժեշտ է համարել հավաքական պատասխանատվության դրսևորումը, համարձակ քայլերն ու միասնական ջանքերի գործադրումը՝ ընդգծելով, որ առաջ գնալու ճանապարհը կանաչ տեխնոլոգիաներն են:

Կարևորելով բոլոր երկրների՝ կանաչ և խաղաղ ապագա ստեղծելու հանձնառությունը՝ նախագահ Սարգսյանը ցավով է արձանագրել, որ կան երկրներ, որոնց անգամ համավարակի նման արհավիրքն ետ չպահեց անմարդկային գործողություններից:

Նա նշել է, որ անցած տարի հենց համավարակի ծանր շրջանում Հայաստանի հարևան Ադրբեջանը լայնամասշտաբ և աղետալի պատերազմ սանձազերծեց Արցախի դեմ, իսկ ընդամենը երկու օր առաջ ադրբեջանական ուժերն հարձակում էին գործել Հայաստանի Ջերմուկ քաղաքից և Սևանա լճից ոչ հեռու գտնվող՝ բնապահպանական ու ջրային ռեսուրսների առումով խիստ զգայուն տարածքների վրա:

«Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները մարդկային զոհերի պատճառ են դարձել, ինչպես նաև մեծ վնաս հասցրել բնակչությանն ու բնությանը», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Նախագահ Սարգսյանը քննարկման մասնակիցներին տեղեկություններ է հաղորդել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին Ադրբեջանի սադրիչ գործողությունների, մեր երկրի տարածքային ամբողջականության հանդեպ ոտնձգությունների վերաբերյալ:

Նոյեմբերի 16-ին, ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների՝ հակառակորդի առաջխաղացումը կանխելու նպատակով։Հակառակորդը կիրառել է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ժամը 18։30-ից ՀՀ արևելյան սահմանագոտում կրակը դադարեցվել է, իրադրությունը հարաբերականորեն կայունացել է։ ՊՆ–ի հաղորդմամբ, Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով հակառակորդի վերահսկողության տակ է անցել 2 մարտական հենակետ։ Հայկական կողմն ունի 2 զոհ, 12 զինծառայող գերեվարվել է, 24–ի զինծառայողի հետ կապը կորել է։ Հակառակորդն ունի մինչև 70 զոհված և վիրավոր զինծառայող, ինչպես նաև զինտեխնիկայի զգալի կորուստներ։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:36
13 Հունվարի 2023
Վենետիկն այժմ ավելի հասանելի է. Wizz Air–ը մեկնարկեց Վենետիկ-Երևան-Վենետիկ չվերթերը
Wizz Air լոուքոսթերը մեկնարկեց Վենետիկ-Երևան-Վենետիկ չվերթերը
13:00
13 Հունվարի 2023
ՀԱՊԿ-ը կամ պետք է գործի, կամ հայտարարի, որ ինքը գոյություն չունի. Ալեն Սիմոնյան
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը կամ պետք է գործի, կամ հայտարարի, որ ինքը գոյություն չունի
10:56
13 Հունվարի 2023
Երևանի կենդանաբանական այգու վագրերի ընտանիքը համալրվեց ամուրյան վագրով (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչ ունի. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ

10:45
13 Հունվարի 2023
Ճամբարակի երկնքում արտառոց երևույթ է նկատվել (ՖՈՏՔ)Ո
Այսօր առավոտյան Ճամբարակի երկնքում արտառոց երևույթ է նկատվել. ՖՈՏՈ
14:40
12 Հունվարի 2023
ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել Երևանին շարունակել համատեղ աշխատանքը՝ Բաքվի հետ պայմանավորվածությունների համատեղ աշխատանքի ուղղությամբ
Զախարովան հայտարարեց, որ նույն հարցի շուրջ պաշտոնական Երևանի հայտարարությունները էապես տարբերվում են
13:12
12 Հունվարի 2023
Հայաստանի և Վրաստանի քաղաքացիները կկարողանան հատել սահմանը նույնականացման քարտերով
Հայաստանի և Վրաստանի քաղաքացիները կկարողանան հատել սահմանը նույնականացման քարտերով
11:17
12 Հունվարի 2023
Fly Arna-ն մեկնարկում է թռիչքներ դեպի Սանկտ Պետերբուրգ
Fly Arna–ն մեկնարկում է ուղիղ չվերթեր դեպի Սանկտ Պետերբուրգ
10:41
12 Հունվարի 2023
Այս տարի առաջին անգամ դիմորդը կարող է միասնական քննություն հանձնել 2 անգամ. ԳԹԿ–ից մանրամասնում են
ԳԹԿ–ն մանրամասնում է բուհերի ընդունելության նոր կարգը
19:37
11 Հունվարի 2023
Հայաստանը Forbes-ի կողմից ճանաչվել է 2023 թ.–ի լավագույն տուրիստական ուղղություններից մեկը
Հայաստանը Forbes-ի կողմից ճանաչվել է 2023 թ.–ի լավագույն տուրիստական ուղղություններից մեկը
14:51
11 Հունվարի 2023
Երևանն առաջ է անցել Բաքվից, Թբիլիսիից և Անկարայից աշխարհի անվտանգ քաղաքների վարկանիշում. Numbeo
Երևանն առաջ է անցել Բաքվից, Թբիլիսիից և Անկարայից աշխարհի անվտանգ քաղաքների վարկանիշում
14:34
11 Հունվարի 2023
«Բևեռ» արմատական շարժումը «Շրջափակում` հանուն ապաշրջափակման» ակցիա է անցկացնում ՌԴ դեսպանատան մոտ
Ազգային–ժողովրդավարական «Բևեռը» երկրորդ ակցիան է անցկացնում` «Շրջափակում` հանուն ապաշրջափակման» և երթով շարժվել է դեպի Երևանում ՌԴ դեսպանատուն