422.58
4.25
391.97
+10
Եղանակը Երևանում
Հայ

Ադրբեջանը վերսկսել է կրակոցները Երասխի հարևանությամբ․ ՄԻՊ-ն ահազանգում է

18:20
26 Հուլիսի 2021

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ Ադրբեջանական 2021թ. հուլիսի 25-26-ի կրակոցները Վերին Շորժա, Սոթք, Երասխ գյուղերի հարևանությամբ խախտում են քաղաքացիական բնակիչների կյանքի իրավունքը և մարդկանց խաղաղ կյանքը, հաղորդում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ 

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն այսօր վաղ առավոտյան՝ 2021 թվականի հուլիսի 26-ին քաղաքացիական բնակիչներից ահազանգեր է ստացել, որ ադրբեջանական զինված ուժերը կրակոցներ են արձակում ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Սոթք գյուղի հարևանությամբ: 

Պարզվել է, որ կրակոցներն արձակվել են Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքում գտնվող Սոթքի լեռնանցքի հողմակների տարածքում տեղակայված ադրբեջանական զինված ուժերի դիրքերից և ընդհատումներով շարունակվել են տևական ժամանակ: 

Կրակոցները եղել են տարբեր տրամաչափի զինատեսակներից, հայկական զինված ուժերի դիրքերից բացի արձակվել են Սոթքի հանքավայրի ուղղությամբ։ Կրակոցները պարզ լսելի են եղել նաև Սոթք գյուղում և Գեղամասար համայնքի այլ մասերում: 

Ահազանգեր են ստացվել նաև այն մասին, որ ադրբեջանական զինված ուժերի կրակոցների, նրանց հրահրած լարված իրավիճակի պատճառով տարհանվել են Սոթքի հանքավայրի աշխատակիցները: 

Загружается новость ... "Лево"

«Այն փաստը, որ «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունը գիշերը կրակոցների պատճառով ստիպված է եղել դադարեցնել հանքավայրի աշխատանքը, վկայում է ադրբեջանական զինված ուժերի կողմից ընկերության օրինական ձեռնարկատիրական գործունեությունը խոչընդոտելու, աշխատակիցների իրավունքները կոպտորեն խախտելու, մարդկանց կյանքի համար իրական վտանգի մասին», - նշել է Թաթոյանը: 

Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ է արձանագրում, որ հողմակների այն տարածքը, որտեղից ադրբեջանական զինված ուժերը կրակել են, ՀՀ կառավարության 2000թ. դեկտեմբերի որոշմամբ «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի հիման վրա տրամադրվել է ՀՀ-ում իրավական գրանցում ունեցող ընկերությանը և այդ ընկերության հետ կնքել 30 տարի ժամկետով վարձակալության պայմանագիր՝ ապահովելով գույքային իրավունքների պետական գրանցումը: 

Այսինքն՝ հողատարածքը իրավական հիմքով պատկանում է ՀՀ-ում գրանցում ունեցող ընկերության օրինական տիրապետությանը, այն տրամադրվել է էլեկտրական էներգիայի արտադրության համար հողմային էլեկտրակայան կառուցելու և շահագործելու նպատակով։ Նշված 200 հա հողատարածքից 75 հա-ի վրա ընկերությունը կառուցել է 2 հողմակ: 

Այդ տարածք ադրբեջանական զինված ուժերն ապօրինաբար ներխուժել են 2020թ. նոյեմբերի 25-ին ու դրանով ընկերությանը պատճառել են շուրջ 5,000,000 ԱՄՆ դոլարի վնաս: Այս մասին Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ հայտարարությամբ է հանդես եկել 2021թ. փետրվարի 5-ին։

Այսօր Մարդու իրավունքների պաշտպանը ստացել է ահազանգեր նաև այն մասին, որ ադրբեջանական զինված ուժերը հուլիսի 26-ին ՝վաղ առավոտյան ժամը 04:00-ի սահմաններում կրակոցներ են արձակել նաև Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի սարատեղի կոչվող քաղաքացիական բնակավայրի հարևանությամբ: 

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ահազանգեր է ստացել նաև այն մասին, որ որ ադրբեջանական զինված ուժերը, Գեղարքունիքից բացի, հուլիսի 26-ին` ժամը 11:30-ի սահմաններում կրակոցներ են արձակել նաև ՀՀ Արարատի մարզի Երասխ համայնքի հարևանությամբ: Լսելի են եղել նաև գյուղում: Կրակոցները վերսկսել են նաև ժամը 15:30-ից և մինչ այս պահը շարունակվում են: 

ՀՀ Գեղարքունիքի և Արարատի մարզերի նշված համայնքների անմիջական հարևանությամբ ադրբեջանական կրակոցների փաստերն ակնհայտ ապացուցում են, որ ՀՀ սահմանային, մասնավորապես` Գեղարքունիքի, Սյունիքի և վերջին օրերին նաև Արարատի (օրինակ` Երասխ գյուղ) մարզերի բոլոր այն հատվածներում, որտեղ քաղաքացիական բնակավայրերի հարևանությամբ ներկա են ադրբեջանական զինված ծառայողներ, նրանց պահվածքը նույնն է` կրակոցներ, կենդանիների գողություններ, խոտքաղի ու բերքահավաքի խոչընդոտներ, սպառնալիքներ և այլն:

Նկարագրված կրակոցները ևս մեկ անգամ ապացուցում են, որ ադրբեջանական զինված ուժերի ինքնին ներկայությունը ՀՀ քացաքացիական բնակավայրերի հարևանությամբ, Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին առաջնահերթ ՀՀ բնակիչների կյանքի իրավունքի խախտում է: 

Նրանց արարքները խախտում են ՀՀ բնակիչների սեփականության, ազատ տեղաշարժի, անասնապահությամբ զբաղվելու և ընտանիքի եկամուտը վաստակելու և մյուս կենսական իրավունքները: Դրանք ոտնահարում են քաղաքացիական բնակիչների անդորրն ու բնականոն կյանքը: 

Գեղարքունիքի և Արարատի մարզերում հուլիսի 26-ի ադրբեջանական կրակոցների փաստերը պաշտոնապես հաստատել է նաև ՀՀ պաշտպանության նախարարությունը:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
01 Ապրիլի 2024
Երևանի քաղաքապետարանին կից բոլոր մանկապարտեզներում տեսախցիկներ կտեղադրվեն
Երևանի քաղաքապետարանին կից բոլոր մանկապարտեզներում տեսախցիկներ կտեղադրվեն
17:25
01 Ապրիլի 2024
Երևանի դպրոցներից մեկում էլեկտրական շչակ է գործարկվելու
Երևանի դպրոցներից մեկում էլեկտրական շչակ կգործարկվի
14:51
01 Ապրիլի 2024
Հայաստան են ժամանել ամերիկացի ռազմական հրահանգիչներ
Պաշտպանության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցության շրջանակում ապրիլի 1-ին ԱՄՆ շարժական հրահանգիչների խումբն այցելել է Հայաստանի Հանրապետություն
13:07
01 Ապրիլի 2024
Երիտասարդ կհամարվի 13-ից 30 տարեկան քաղաքացին. նոր շեմ կսահմանվի
ՀՀ–ում կսահմանվի երիտասարդության նոր շեմ
13:01
01 Ապրիլի 2024
Խոստանում են օրական մինչև 20 հազար դրամ եկամուտ․ ՀՀ–ում խարդախության նոր տեսակ է տարածվել
Զգուշացե՛ք․ ՀՀ–ում խարդախության նոր տեսակ է տարածվել
11:36
01 Ապրիլի 2024
Փաշինյանը հայտարարել է, որ Քրիստոսը երբևէ երկրագնդի վրա քայլած ամենամեծ հեղափոխականն է․ Մայր Աթոռից պատասխանել են նրան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանն իրեն համեմատել է Քրիստոսի հետ․ Մայր Աթոռից արձագանքել են․ ՎԻԴԵՈ
20:11
30 Մարտի 2024
Տիրոջ լույսը՝ մեր սրտերում․ Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ Հարության Ճրագալույցը
Տիրոջ լույսը՝ մեր սրտերում․ Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ Հարության Ճրագալույցը
19:37
29 Մարտի 2024
Առցանց անմաքս առևտրի շեմը կենթարկվի փոփոխության. ՊԵԿ
ՊԵԿ–ից հայտնում են, որ առցանց անմաքս առևտրի շեմը կենթարկվի փոփոխության
15:23
29 Մարտի 2024
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ամերիաբանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկը Global Finance ամսագրի «Աշխարհի լավագույն բանկեր» 31-րդ տարեկան մրցանակաբաշխության արդյունքներով
14:43
29 Մարտի 2024
Երևանում Հեծանվային սպորտի մարզադպրոցը վերակառուցվում է․ կգործի 2 մետր լայնությամբ հեծանվուղի
Երևանում Հեծանվային սպորտի մարզադպրոցը վերակառուցվում է․ կգործի 2 մետր լայնությամբ հեծանվուղի
12:04
29 Մարտի 2024
Քաղաքացին փորձել է առանց հայտարարագրի Աբու-Դաբի-Երևան չվերթով 40 iPhone ներմուծել Հայաստան
Փորձել են առանց հայտարարագրի Աբու-Դաբի-Երևան չվերթով 40 iPhone ներմուծել Հայաստան
11:56
29 Մարտի 2024
Արարատի կոնյակի գործարանում կիրականացնի վերահսկողություն՝ ստուգելու Բելառուսի կողմից ներկայացված անհամապատասխանության հավաստիությունը
Արարատի կոնյակի գործարանում կիրականացնի վերահսկողություն՝ ստուգելու Բելառուսի կողմից ներկայացված անհամապատասխանության հավաստիությունը