Ադրբեջանը շուրջ 4 ժամ կրակ է բացել Շորժայի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ
23:37
20 Ապրիլի 2023
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Ապրիլի 20-ին՝ ժամը 15:40-19:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ թիրախավորելով նաեւ ինժեներական աշխատանքներ իրականացնող տեխնիկան, հաղորդում է ՀՀ ՊՆ-ն:
Հայկական կողմը կորուստներ չունի:
Ժամը 23:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:-0-
Արդշինբանկը գերմանական Commerzbank-ի կողմից արժանացել է STP Quality Award մրցանակին՝ միջազգային փոխանցումների բարձր որակի ապահովման գործում ակնառու ձեռքբերումների համար