Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել փոխանցել 100 հայ զինծառայաողի մարմին. ԿԽՄԿ (ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ)

15.09.2022, 13:31
ԿԽՄԿ–ից  հայտնեցին, որ Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել փոխանցել 100 հայ զինծառայաողի մարմին
Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել փոխանցել 100 հայ զինծառայաողի մարմին. ԿԽՄԿ (ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ)
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Կարմիր Խաչի Միջազգային Կազմակերպությունն Ադրբեջանի իշխանություններից հաղորդագրություն է ստացել այն մասին, որ նրանք պատրաստ են հայկական կողմին փոխանցել 100 զոհված զինծառայողների մարմինները։ Այս տեղեկատվությունը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հաստատեց ԿԽՄԿ Հայաստանի գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

«Այո, մենք երեկ ստացել ենք նմանատիպ տեղեկատվություն նրանց մտադրության մասին։ Այլ մանրամասներ չենք կարող տրամադրել, քանի որ գտնվում ենք կոնֆիդենցիալ երկխոսության մեջ իշխանությունների հետ», – ասաց նա։

Ամատունին ասաց, որ Բաքվում կա ԿԽՄԿ–ի գրասենյակ, որը կապի մեջ է տեղական իշխանությունների հետ։ Հայաստանի գրասենյակը ևս մշտական կապի մեջ է Հայաստանի իշխանությունների հետ։

«Մենք առաջարկել ենք մեր միջնորդությունը այն հարցերի շուրջ, որոնք վերաբերում են մեր միջնորդության դերին, որը ներառում է գերեվարված անձանց, նրանց տեսակցության հարցերին, զոհված զինծառայողների մարմինների փոխանցման հարցին։ Մենք պատրաստակամ ենք, միակ և կարևոր հարցն այստեղ այն է, որպեսզի կողմերը գան համաձայնության մեր միջնորդության հարցում», – ասաց նա։–0–