ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 20:30-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հաղորդում է ՀՀ ՊՆ:
Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 21:30-ի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում