Ադրբեջանը կրակ է բացել սահմանի Երասխի հատվածում, ինչի հետևանքով միջդիրքային հատվածում հրդեհ է բռնկվել․ՊՆ

12.08.2021, 23:53
Ադրբեջանը կրակ է բացել  սահմանի Երասխի հատվածում, ինչի հետևանքով միջդիրքային հատվածում հրդեհ է բռնկվել
Ադրբեջանը կրակ է բացել  սահմանի Երասխի հատվածում, ինչի հետևանքով միջդիրքային հատվածում հրդեհ է բռնկվել․ՊՆ
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/․ Օգոստոսի 12-ին, ժամը 17:20-ից սկսած, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով նաև հրդեհվել է միջդիրքային խոտածածկույթը, հաղորդում է ՀՀ ՊՆ-ն:

«Հայ դիրքապահների պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է: Հայկական կողմից տուժածներ չկան», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

ժամը 19:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է:-0-