Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
10:32
08 Հունիսի 2023
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Հունիսի 7-ին՝ ժամը 22:35-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Խոզնավարի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հաղորդում է ՀՀ ՊՆ-ն։
Հայկական կողմը կորուստներ չունի:
Ժամը 10:00-ի դրությամբ առաջնագծում իրադրությունը հարաբերականորեն կայուն է:-0-