Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի հատվածում․ՊՆ

14.08.2021, 00:42
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի հատվածում
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի հատվածում․ՊՆ
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/․ Օգոստոսի 13-ին, ժամը 22:00-ից 22:40-ը, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հաղորդում է ՀՀ ՊՆ-ն:

«Հայ դիրքապահների պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է: Հայկական կողմից տուժածներ չկան», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

ժամը 23:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է:-0-