Ադրբեջանը գիշերը կրկին կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
09:42
12 Հոկտեմբերի 2022
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 00:20-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է:
Հայկական կողմը կորուստներ չունի:
Այս պահի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է:-0-
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին ներկայացրել է կառույցի միջնորդական դերի առանձնահատկությունները. ՎԻԴԵՈ