Ադրբեջանը երկրորդ անգամ չի կատարում ռազմագերիների հետ կապված իր խոստումը. Փաշինյան

03.10.2022, 11:38
Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանը երկրորդ անգամ չի կատարում ռազմագերիների հետ կապված իր խոստումը
Ադրբեջանը երկրորդ անգամ չի կատարում ռազմագերիների հետ կապված իր խոստումը. Փաշինյան
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Արդեն երկրորդ անգամն է, որ Ադրբեջանը հրաժարվում է կատարել իր խոստումը, որը վերաբերում է հայ ռազմագերիների ազատ արձակմանը։ Այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Twitter–ի իր միկրոբլոգում։

Загружается новость ... "Лево"

«Առաջին դեպքը մայիսին էր, երբ խոստումը տրվեց Բրյուսելում, իսկ երկրորդը`հիմա, երբ Ադրբեջանը Վաշինգտոնում պարտավորվեց մինչև սեպտեմբերի 30–ն ազատ արձակել 17 հայ ռազմագերիների», – գրել է Փաշինյանը։

Ինչպես Facebook–յան իր էջում գրել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, սեպտեմբերի 27-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ Սպիտակ տանը տեղի ունեցած իմ և ԱՀ նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպման ժամանակ եռակողմ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ մինչև սեպտեմբերի 30-ը Ադրբեջանն ազատ է արձակելու սեպտեմբերին գերեվարված 17 հայ ռազմագերիներին:

«Արձանագրենք, որ հերթական անգամ Ադրբեջանը չի կատարել իր ստանձնած պարտավորությունը», – նշել է Գրիգորյանը։

Ավելի վաղ ՄԻԵԴ–ում հայ գերիների շահերը ներկայացնող Սիրանուշ Սահակյանը հայտարարել է, որ Ադրբեջանում պահվում են 80 հայ գերիներ, որոնք ենթարկվել են բռնի անհետացման։–0–