Ադրբեջանը Սյունիքում կրակ է բացել` կիրառելով ականանետ
15.06.2023,
12:10
Ադրբեջանը քիչ առաջ Սյունիքում կրակ է բացել` կիրառելով ականանետ

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Հունիսի 15-ին՝ ժամը 11:45-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ականանետ, հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:
Ավելի վաղ ԱԱԾ սահմանապահ ծառայությունը հայտնել էր, որ հունիսի 15-ին՝ ժամը 08:40-ի սահմաններում, Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով: Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում ադրբեջանցի զինծառայողների առաջխաղացման և ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու փորձը կանխվել է:–0–