ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանն այսօր Հայաստանին է փոխանցել 13 հայ զինծառայողի մարմին, հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը:
«Նոյեմբերի 28-ին Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել սեպտեմբերի 13-14-ին Հայաստանի ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ զոհված 13 հայ զինծառայողի մարմին», - նշել է նա:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում