ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի 130 քկմ տարածք, եթե հաշվարկը կատարվում է հակառակորդի առաջնագծից մինչև Հայաստանի տարածքի խորքերը:
«Եթե հաշվարկը կատարվում է հակառակորդի առաջնագծից մինչև մեր տարածքի խորքերը, որտեղ հակառակորդը հաջողության է հասել, ապա կազմում է 130 քկմ և մի փոքր ավել: Եթե հաշվում ենք մեր առաջնագծից խորությամբ, ապա այդ թիվը ավելի քիչ է կազմում»,- ասել է ՀՀ ԳՇ պետ Էդուարդ Ասրյանը, հաղորդում է
«Արմենպրեսը»:
ԳՇ պետը նշել է, որ կախված հաշվարկման մեթոդաբանությունից ՝ օկուպացված տարածքի չափերը կարող են փոխվել, սակայն Պաշտպանության նախարարության հաշվարկները ցույց են տալիս օկուպացված տարածքի հենց այդպիսի չափերը։-0-