Ադրբեջանն այսօր կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
22:23
04 Նոյեմբերի 2022
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Նոյեմբերի 4-ին՝ ժամը 19:40-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հաղորդում է ՀՀ ՊՆ-ն:
«Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 22:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:-0-