407.45
6.56
395.93
-273
Եղանակը Երևանում
Հայ

Ադրբեջանի ռազմական գործողությունների հետևանքով, նախնական տվյալներով, Գեղարքունիքում, Սյունիքում և Վայոց Ձորում վնասվել է 192 բնակելի տուն. նախարարի տեղակալ

14:38
15 Սեպտեմբերի 2022

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով, նախնական տվյալներով, Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց Ձորի մարզերում վնասվել է 192 բնակելի տուն:

Այս մասին հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, հաղորդում է «Արմենպրեսը»։

Նա տեղեկացրեց, որ դրանցից 60-ն ամբողջությամբ վնասվել է:

«Վնասվել են բնակելի տներ, օժանդակ կառույցներ, անասնապահական շինություններ, գյուղատնտեսական նշանակության գույք, վարչական շենքեր, հյուրատներ և այլն: Վնասվել են նաև ավտոմեքենաներ, այդ թվում, շտապօգնության ծառայության: Որոշ տեղերում ունեցել ենք հոսանքազրկումներ, որոնք շատ արագ վերականգնվել են: Այս պահին էլեկտրականության հետ կապված խնդիր ունենք Ներքին Շորժայի հատվածում: Հասկանալի պատճառով էլեկտրականության, կապի մատակարարումը այդ հատվածում դեռ չի վերականգնվել, սակայն առաջին իսկ հնարավորության դեպքում կվերականգնվի», – ասաց Տերտերյանը:

Այլ կարգի ենթակառուցվածքային խնդիրներ՝ ճանապարհների փլուզում, ջրամատակարարման խափանումներ, չկան: Կան տարբեր խնդիրներ, որոնք ընթացքում շատ արագ կարգավորվում են: շ Տերտերյանը նշեց, որ երեք մարզերում էլ ղեկավարությունը հետևում է իրավիճակին, համակարգում են աշխատանքները շուրջօրյա ռեժիմով: Որոշակի հնարավորության դեպքում ամբողջական գույքագրումը կիրականացվի շատ արագ:

«Կստեղծվեն մասնագիտական հանձնախմբեր, որոնք տեղում ավելի մանրակրկիտ կհաշվառեն վնասները: Մեր քաղաքացիներն այդ առումով կարող են հանգիստ լինել: Եթե նույնիսկ որևէ բան բաց է մնացել, ապա համայնքների աշխատակազմերի միջոցով պատշաճ կարվի այդ աշխատանքը»,- ասաց Տերտերյանը:

Նա վստահեցրեց, որ ռազմական գործողությունների հետևանքով տուժած յուրաքանչյուր քաղաքացի լինելու է կառավարության ուշադրության կենտրոնում:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:29
15 Նոյեմբերի 2022
Google Pay-ը և Google Wallet-ը հասանելի են Ամերիաբանկի հաճախորդների համար (ՎԻԴԵՈ)
Այսօրվանից Ամերիաբանկը Հայաստանում գործարկում է Google Pay ծառայությունը և իր քարտապաններին ընձեռում պարզ և անվտանգ անհպում վճարումներ կատարելու և թվային քարտեր պահելու հնարավորություն. ՎԻԴԵՈ
10:59
15 Նոյեմբերի 2022
Արդշինբանկը Անդրոիդի սիրահարների համար ներկայացնում է Google Pay-ը Հայաստանում
Արդշինբանկը Անդրոիդի սիրահարների համար ներկայացնում է Google Pay-ը Հայաստանում
10:41
15 Նոյեմբերի 2022
Հայ զինծառայողը զինվորական գաղտնի տեղեկություններ է ուղարկել օտարերկրյա հատուկ ծառայության աշխատակցին ու ստացել իբր իր զրուցակցի մերկ լուսանկարները (ՎԻԴԵՈ)
Հայ զինծառայողը զինվորական գաղտնի տեղեկություններ է ուղարկել օտարերկրյա հատուկ ծառայության աշխատակցին ու ստացել իբր իր զրուցակցի մերկ լուսանկարները. ՎԻԴԵՈ
10:20
15 Նոյեմբերի 2022
Կարեն Վարդանյանը 112 մլն դրամ արժողությամբ կյանք փրկող գերժամանակակից սարքեր է նվիրել Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնին
Կարեն Վարդանյանը 112 մլն դրամ արժողությամբ կյանք փրկող գերժամանակակից սարքեր է նվիրել Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնին
14:40
14 Նոյեմբերի 2022
Շրջանավարտներին հնարավորություն կտրվի երկու անգամ հանձնել քննություն. վերջնական կհամարվի ամենաբարձր արդյունքը
Շրջանավարտներին հնարավորություն կտրվի երկու անգամ հանձնել քննություն. վերջնական կհամարվի ամենաբարձր արդյունքը
23:34
12 Նոյեմբերի 2022
Ադրբեջանը մեկ ժամ շարունակ կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը մեկ ժամ շարունակ կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
22:08
11 Նոյեմբերի 2022
Հայաստանն առարկություն չունի, եթե Ադրբեջանի կողմից լինի Թուրքիայի սամանապահ ծառայությունը, հայկական կողմից էլ ՝Ռուսաստանի. Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանն առարկություն չունի, եթե Ադրբեջանի կողմից լինի Թուրքիայի սամանապահ ծառայությունը, հայկական կողմից էլ ՝Ռուսաստանի սահմանապահ ծառայությունը
12:17
11 Նոյեմբերի 2022
Հայաստանում տեղում է առաջին ձյունը (ՎԻԴԵՈ)
Հայաստանում տեղում է առաջին ձյունը. ՎԻԴԵՈ
12:06
11 Նոյեմբերի 2022
Ադրբեջանն ականանետերից կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանն ականանետերից կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
21:41
10 Նոյեմբերի 2022
Այսուհետ փաստաթղթերն ապոստիլով վավերացվելու են նաև ընդմիջման ժամերին. ԱՆ-ն հայտարարություն է տարածել
Այսուհետ փաստաթղթերն ապոստիլով վավերացվելու են նաև ընդմիջման ժամերին. ԱՆ-ն հայտարարություն է տարածել
21:33
10 Նոյեմբերի 2022
Հայտնի է այսօր հակառակորդի կրակոցից վիրավորված զինծառայողի ինքնությունը
Հայտնի է այսօր հակառակորդի կրակոցից վիրավորված զինծառայողի ինքնությունը
15:27
10 Նոյեմբերի 2022
Երևանի կենտրոնական խաչմերուկներից մեկից դեպի Հանրապետության հրապարակ տանող ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի
Երևանի կենտրոնական խաչմերուկներից մեկից դեպի Հանրապետության հրապարակ տանող ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի