586.06
6.78
493.65
+14
Եղանակը Երևանում
Հայ

Ադրբեջանի կրակոցների պատճառով Սոթքի ոսկու հանքավայրից հրատապ տարհանվել է 150 աշխատակից.ՄԻՊ

12:25
28 Հուլիսի 2021

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանական կրակոցների պատճառով խախտվել են Սոթքի ոսկու հանքավայրի աշխատողների աշխատանքային իրավունքները, հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ 

«Ադրբեջանական այսօրվա կրակոցների պատճառով դարձյալ խաթարվել է Սոթքի ոսկու հանքավայրի աշխատանքը, խախտվել են աշխատողների իրավունքները: Հրատապ տարհանվել է գիշերային հերթապահություն իրականացնող 150 աշխատակից: Այս փաստը ստուգվել և հաստատվել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման կողմից», – նշել է Թաթոյանը Facebook–յան իր էջում: 

Հիշեցնենք, որ գիշերը ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում:ՊՆ–ից նշում են, որ հակառակորդը, Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ, նախահարձակ մարտական գործողություններ է սկսել Հայաստանի Հանրապետության սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։ Ծավալվել են մարտական գործողություններ, ընթանում է ինտենսիվ փոխհրաձգություն։ Հակառակորդը փորձում է բարելավել իր հենակետերը` ստեղծելով բարենպաստ պայմաններ առաջխաղացման համար։ Հայկական կողմն ունի երեք զոհ, կան վիրավորներ։ ՊՆ–ից նաև հայտնել են, որ ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն հյուսիս-արևելյան ուղղությամբ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ, որը հիմնականում կատարվում է։

Նշենք, որ հուլիսի 26–ի գիշերը Սոթքի հանքավայրի աշխատակիցները կրկին տարհանվել են հայ–ադրբեջանական սահմանին գրանցված կրակոցների հետևանքով։ Հուլիսի 26-ին, ժամը 03:30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Նույն օրը, ժամը 11։30-ից սկսած, հակառակորդը «հրադադարը խախտել է Երասխի ուղղությամբ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ»:–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:09
03 Սեպտեմբերի 2021
Երևանի թիվ 122 դպրոցի տնօրենը ուսուցչուհուց կաշառք է պահանջել, ձայնագրությունը հայտնվել է համացանցում․ միջադեպին արձագանքել է ԿԳՄՍՆ-ն (Ձայնագրություն)
«Ինչի՞ համար պիտի 300-400 հազար փող ստանաս»․ Երևանի թիվ 122 դպրոցի տնօրենը ուսուցչուհուց կաշառք է պահանջել, ձայնագրությունը հայտնվել է համացանցում․ միջադեպին արձագանքել է ԿԳՄՍՆ-ն.Ձայնագրություն
17:29
03 Սեպտեմբերի 2021
Էլեկտրաէներգետիկ վիճակը Հայաստանում կայուն է, բայց լարված. մանրամասնում է փորձագետը
Էլեկտրաէներգետիկ վիճակը Հայաստանում կայուն է, բայց լարված. մանրամասնում է փորձագետը
14:11
03 Սեպտեմբերի 2021
Որքա՞ն են պահպանվում COVID-19–ի հակամարմինները.ԵՊԲՀ–ն ներկայացնում է հետազոտությունների ուշագրավ արդյունքները
Որքա՞ն են պահպանվում COVID-19–ի հակամարմինները.ԵՊԲՀ–ն ներկայացնում է հետազոտությունների ուշագրավ արդյունքները
12:34
03 Սեպտեմբերի 2021
Կամ պատվաստում, կամ ՊՇՌ թեստ. ո՞ր ոլորտներին են վերաբերում սահմանափակումները (ՎԻԴԵՈ)
Կամ պատվաստում, կամ ՊՇՌ թեստ. ո՞ր ոլորտներին են վերաբերում սահմանափակումները.ՎԻԴԵՈ
11:10
03 Սեպտեմբերի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 595 նոր դեպք, 488 մարդ առողջացել է, 16 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 595 նոր դեպք, 488 մարդ առողջացել է, 16 մարդ մահացել է
21:25
02 Սեպտեմբերի 2021
Որո՞նք են COVID-19–ի դեմ պատվաստումների բժշկական հակացուցումները.պարզաբանում է ԱՆ–ն
ԱՆ–ն պարզաբանում է, թե որոնք են COVID-19–ի դեմ իրականացվող պատվաստումների բժշկական հակացուցումները
15:09
02 Սեպտեմբերի 2021
Այսօր 5 ժամ ջուր չի լինի Երևանի Կենտրոնում և վարչական շրջաններից մեկում
Այսօր 5 ժամ ջուր չի լինի Երևանի Կենտրոնում և վարչական շրջաններից մեկում
14:54
02 Սեպտեմբերի 2021
Միքայելյան համալսարանական հիվանդանոցում 4 պատվաստված քաղաքացի կառողացել է հաղթահարլ COVID-19–ն` ունենալով ծանր առողջական խնդիրներ
Միքայելյան համալսարանական հիվանդանոցում 4 պատվաստված քաղաքացի կառողացել է հաղթահարլ COVID-19–ն` ունենալով ծանր առողջական խնդիրներ
13:47
02 Սեպտեմբերի 2021
Արարատի մարզում ավտոբուսի վթարի հետևանքով 30 տուժածներից 4–ը վերակենդանացման բաժանմունքում են
ԱՆ–ն տեղեկություններ է հայտնում Արարատի մարզում ավտոբուսի վթարի հետևանքով տուժածների մասին
12:28
02 Սեպտեմբերի 2021
Հայաստանում հայտարարվում են նոր եռամսյա վարժական հավաքներ
Հայաստանում հայտարարվում են պահեստազորայինների նոր եռամսյա վարժական հավաքներ
12:02
02 Սեպտեմբերի 2021
Կորոնավիրուսով վարակված 20 և 28 տարեկան երիտասարդներից մեկը մահացել է. նախարար (ՎԻԴԵՈ)
Կորոնավիրուսով վարակված 20 և 28 տարեկան երիտասարդներից մեկը մահացել է. ՎԻԴԵՈ
11:18
02 Սեպտեմբերի 2021
Կանգնած ենք համահայկական փորձության առջև.ՀՀ նախագահն ուղերձ է հղել Արցախի Հանրապետության հռչակման 30–ամյակի առթիվ
Կանգնած ենք համահայկական փորձության առջև.ՀՀ նախագահն ուղերձ է հղել Արցախի Հանրապետության հռչակման 30–ամյակի առթիվ