636.4
7.1
524.48
0
Եղանակը Երևանում
Հայ

Ադրբեջանի հետ ՀՀ սահմանների որոշման գործընթացն իրականացվում է Ադրբեջանի կողմից ՀՀ բնակչությանն ուղղված պատերազմի բացահայտ սպառնալիքներով. ՄԻՊ

13:15
22 Հունվարի 2021

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի պետական սահմանների որոշման գործընթացի ոչ լեգիտիմ լինելու և մարդու իրավունքների կոպիտ խախտումներով ուղեկցվելու հարցրերով այսօր դիմել եմ ԵԱՀԿ-ի գործող նախագահին, ՄԱԿ-ի և ԵԽ-ի գլխավոր քարտուղարներին, ՄԱԿ-ի և ԵԽ-ի մարդու իրավունքների հանձնակատարներին, ԵԽԽՎ-ի և ԵԱՀԿ ԽՎ նախագահներին, ՄԻԵԴ նախագահին, ԵԽԽՎ Ադրբեջանի ու Հայաստանի հարցրերով համազեկուցողներին, ինչպես նաև այլ գործընկերների, այդ թվում՝ մի շարք օմբուդսմանների ու նրանց միավորումների, հայտնել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Նամակներում նշված է Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների որոշման գործընթացն իրականացվում է Ադրբեջանի կողմից Հայաստանի ողջ բնակչությանն ուղղված պատերազմի բացահայտ սպառնալիքների ներքո:

Ադրբեջանի նախագահը ողջ հայ ժողովրդի ու Հայաստանի բնակչության մասին խոսում է էթնիկ զտումների ու ցեղասպանության բացահայտ սպառնալիքների լեզվով, նույնն անում է նաև Թուրքիայի նախագահը։ Ադրբեջանի նախագահը և նրա օրինակով, առհասարակ, հանրային գործիչները բացահայտ վիրավորում են հայ ժողովրդի արժանապատվությունը, հրահրում են էթնիկ պատկանելիության հիմքով թշնամանք (կցված են կոնկրետ ապացույցներ)։

Загружается новость ... "Лево"

«Այս ամենի արդյունքում Հայաստանի Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերի կոնկրետ բնակավայրերում սահմանների որոշման գործընթացն արդեն հանգեցրել է մարդու միջազգայնորեն ճանաչված սոցիալ-տնտեսական [սեփականության և այլն] իրավունքների կոպիտ խախտումների ու լրջորեն վտանգել է մարդկանց կյանքի, ֆիզիկական անձեռնմխելիության և մյուս իրավունքները: Խաթարվել է խաղաղ, բռնությունից զերծ միջավայրում ապրելու ու զարգանալու երեխաների լավագույն շահը։ Վտանգվել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանների անվտանգությունը», – նշվում է հաղորդագրության մեջ։

Այսինքն՝ գործընթացն ուղեկցվում է իրավունքի գերակայության պահանջների խախտումներով և չունի լեգիտիմություն: Հետևաբար, այն պետք է անհապաղ դադարեցվի կամ ենթարկվի սկզբունքային վերանայման:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի նամակներում շեշտված է, որ սահմանների որոշման գործընթացում կիրառվում են միայն միջազգայնորեն բացարձակ անընդունելի մեխանիկական մոտեցումներ, այդ թվում՝ GPS կամ Google մասնավոր կազմակերպության քարտեզի հավելվածի օգտագործմամբ: Հաշվի չի առնվում միջազգայնորեն հաստատված որևէ չափանիշ:

Իսպառ բացակայում են մասնագիտական մոտեցումները, չեն տարվում հանձնաժողովային աշխատանքներ, չի իրականացվում նախնական գույքագրում ու մարդկանց կարիքների գնահատում, չկան պատշաճ իրավական հիմքեր։
Հայաստանի խաղաղ բնակիչների անմիջական հարևանությամբ կամ հենց բնակավայրերի մեջ [օրինակ՝ Սյունիքի մարզի Գորիս և Կապան խոշորացված համայնքներում միջպետական կամ միջհամայնքային ճանապարհներին կամ հենց մայթերի բաժանումով անմիջապես բնակավայրի մեջ] տեղակայվել են ադրբեջանական զինվորականներ, այսինքն՝ զինված մարդիկ:

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ կամ որևէ այլ փաստաթղթով ամրագրված չէ մարդկանց համար ՀՀ պետական սահմանների որոշման գործընթացի վերաբերյալ հասանելի ու կանխատեսելի ժամանակացույց:
Այս ամենի պատճառով սահմանների որոշման գործընթացի անթույլատրելի արագությունն ու հատկապես սահմանային բնակիչների իրավունքներին անմիջականորեն առնչվող պատշաճ տեղեկությունների բացակայությունը հանգեցրել է անորոշության ու որևէ հիմնավորում չունեցող աննախատեսելի իրավիճակների:

Մարդու իրավունքների պաշտպանի նամակներում արձանագրված է, որ ցանկացած գործընթացի հիմքում, որն առնչվում է մարդուն, պետք է լինի իրավունքի գերակայությունը ու, հետևաբար, մարդու՝ միջազգայնորեն ճանաչված [մեր երկրի ներսում` նաև Սահմանադրությամբ երաշխավորված] իրավունքները: Սա ժողովրդավարության հիմնարար սկզբունք է:

Ակնհայտ է, որ ստեղծված պայմաններում ՀՀ սահմանների որոշման վերը շարադրված ողջ գործընթացը խարխլում է մարդու իրավունքների միջազգային համակարգի հիմքերը, ամբողջությամբ հակասում է հենց այն հիմնարար սկզբունքներին, որոնց համար երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ստեղծվել է ժամանակակից միջազգային իրավունքը՝ մարդու իրավունքների ու խաղաղության երաշխավորման նպատակով:

Միջազգային կառույցներից ու գործընկերներից յուրաքանչյուրին ուղարկված են անհատական ստորագրությամբ նամակներ՝ ըստ յուրաքանչյուրի իրավասության ու մանրամասն վերլուծությամբ:–0–


Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:41
20 Փետրվարի 2021
24 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
24–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
18:28
20 Փետրվարի 2021
Ընդդիմությունն այսօրվանից սկսում է բողոքի նոն–ստոպ զանգվածային ակցիաներ
Ընդդիմությունն այսօրվանից սկսում է բողոքի նոն–ստոպ զանգվածային ակցիաներ
18:24
20 Փետրվարի 2021
Ցուցարարները փակում են փողոցներն ու երթեր կազմակերպում Երևանի կենտրոնում (ՎԻԴԵՈ)
բողոքի ակցիայի մասնակիցները միաժամանակ մի քանի երթ են կազմակերպել Երևանի կենտրոնում` փակելով մի քանի կենտրոնական փողոցներ. ՎԻԴԵՈ
17:36
20 Փետրվարի 2021
«Պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ ապստամբելով վերցնել իշխանությունը». Մանուկյանը նշեց ընդդիմության երկու պլանները (ՎԻԴԵՈ)
«Պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ ապստամբելով վերցնել իշխանությունը». Մանուկյանը նշեց ընդդիմության երկու պլանները. ՎԻԴԵՈ
15:20
20 Փետրվարի 2021
Հարյուրավոր քաղաքացիներ հավաքվել են Ազատության հրապարակում` ընդդիմության հանրահավաքին (ՈւՂԻՂ)
Ազատության հրապարակում մեկնարկել է «Հանուն Հայրենիքի փրկության» ընդդիմադիր շարժման զանգվածային հանրահավաքը. ՈւՂԻՂ
12:12
20 Փետրվարի 2021
Նախօրեին կատարվել է կորոնավիրուսի 3509 թեստ, հաստատվել է 223 նոր դեպք, 113 մարդ առողջացել է. ԱՆ
Նախօրեին կատարվել է կորոնավիրուսի 3509 թեստ, հաստատվել է 223 նոր դեպք, 113 մարդ առողջացել է
00:19
20 Փետրվարի 2021
Կարեն Բեքարյանն ու Արա Սաղաթելյանը ձերբակալվել են
Կարեն Բեքարյանն ու Արա Սաղաթելյանը ձերբակալվել են
22:06
19 Փետրվարի 2021
Արա Սաղաթելյանը բերման է ենթարկվել ԱԱԾ, փաստաբանի հայտնել է «քաղաքական գործի» մասին
Արա Սաղաթելյանը բերման է ենթարկվել ԱԱԾ, փաստաբանի հայտնել է «քաղաքական գործի» մասին
19:48
19 Փետրվարի 2021
Բերման է ենթարկվել քաղաքական վերլուծաբան, «Քառյակ մեդիայի» համահիմնադիր Կարեն Բեքարյանը
Բերման է ենթարկվել քաղաքական վերլուծաբան, «Քառյակ մեդիայի» համահիմնադիր Կարեն Բեքարյանը
18:09
19 Փետրվարի 2021
«Իմ քայլը» պատրաստ է աջակցել՝ ստեղծելու պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով, Մակունց
Մակունցն ասում է, որ «Իմ քայլը» պատրաստ է աջակցել ընդդիմությանը՝ ստեղծելու ԱԺ քննիչ հանձնաժողով, որը կուսումնասիրի Արցախի պատերազմին առնչվող հանգամանքները
17:55
19 Փետրվարի 2021
Փաշինյանին քննադատելու համար հեռացրել են աշխատանքից, Օնիկ Գասպարյանի մեղքն ու ԱԺ-ի թեժ քննարկումները. ՈւՇԱԳՐԱՎ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Փաշինյանին քննադատելու համար հեռացրել են աշխատանքից, Օնիկ Գասպարյանի մեղքն ու ԱԺ-ի թեժ քննարկումները. ՈւՇԱԳՐԱՎ ԼՈւՐԵՐ. ՎԻԴԵՈ
16:36
19 Փետրվարի 2021
Սուրենյանը զգուշացնում է. Սև ծովից ցիկլոն է ներթափանցում, ջերմաստիճանը կտրուկ կնվազի, սպասվում է ձյուն
Սուրենյանը զգուշացնում է. Սև ծովից ցիկլոն է ներթափանցում, ջերմաստիճանը կտրուկ կնվազի, սպասվում է ձյուն