-273
Եղանակը Երևանում
Հայ

Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով վիրավորված զինծառայողներին, քաղաքացիական զոհերի և անհետ կորածների ընտանիքներին աջակցելու նախագիծ է շրջանառվում

13:04
28 Սեպտեմբերի 2022

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակվել և շրջանառվում է երկու նախագիծ՝ ուղղված 2022 սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներին, մյուսը՝ քաղաքացիական անձանց շրջանում զոհերի, ինչպես նաև անհետ կորածների ընտանիքներին:

Այս մասին «Արմենպրեսի»-ի հետ զրույցում հայտնել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանը։

Վերջինիս խոսքով՝ առաջին ծրագիրը հնարավորություն կտա ֆինանսական աջակցություն տրամադրել վիրավորում, (վնասվածք) ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած այն զինծառայողներին, ովքեր նշված ժամանակահատվածում բժշկական հաստատություններում ստացել են բժշկական օգնություն և սպասարկում, չունեն հաշմանդամության խումբ կամ ունեն հաշմանդամության երրորդ խումբ: Սոցիալական աջակցությունը կտրամադրվի միանվագ՝ յուրաքանչյուր շահառուին 500 հազար դրամի չափով։

Մյուս ծրագիրը, որը ևս շրջանառության մեջ է, նախատեսում է սոցիալական աջակցություն՝ 2022 սեպտեմբերի 13-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի, ինչպես նաև անհետ կորածների ընտանիքներին։

«Նախագծի ընդունման դեպքում զոհված քաղաքացիական անձանց ընտանիքների կտրամադրվի միանվագ 5 մլն դրամ, անհետ կորած քաղաքացիական անձանց ընտանիքների դեպքում՝ ամսական 300 հազար դրամ սոցիալական աջակցություն»,- նշել է խոսնակը:

Նախագծերն այս պահին շրջանառվում են շահագրգիռ գերատեսչությունների շրջանակում․ ամփոփելուց հետո կներկայացվեն ՀՀ վարչապետի աշխատակազմին։

Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի վերջին ագրեսիայի մասին

Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ-ն հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել է ինտենսիվ կրակ վարել Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել է նաև հարվածային ԱԹՍ-ներ: Հայկական կողմի զոհերի թիվն այս պահի պաշտոնական տվյալներով 135 է, կան բազմաթիվ վիրավորներ: Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 14-ին հայտնել էր, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:55
19 Նոյեմբերի 2022
Երևանում կգրանցվի 58-ամյա ջերմաստիճանային ռեկորդ
Երևանում կգրանցվի 58-ամյա ջերմաստիճանային ռեկորդ
19:23
18 Նոյեմբերի 2022
Շուրջ 9 ժամ փակ կլինի Երևանի գլխավոր պողոտաներից մեկի երթևեկը
Շուրջ 9 ժամ փակ կլինի Երևանի գլխավոր պողոտաներից մեկի երթևեկը
14:25
18 Նոյեմբերի 2022
Հայ հնագետները «Կարմիր բլուրում» Ք.ա. 7-րդ դարին պատկանող եզակի մոնումենտալ ճարտարապետությամբ կառույց են հայտնաբերել
«Կարմիր բլուր» հնավայրում այս տարի իրականացրած պեղումները չափազանց կարևոր արդյունքներ են գրանցել ոչ միայն Հայաստանի,  այլ ամբողջ Մերձավոր Արևելքի հնագիտության ուսումնասիրության համար
14:03
18 Նոյեմբերի 2022
«ԳեոՊրոՄայնինգի» մասնակցությունը Հայաստանում պետական սուբվենցիոն ծրագրերին հասնում է 1 միլիարդ 700 միլիոն դրամի
ՀՀ կառավարության նախաձեռնած սուբվենցիոն քաղաքականությունը պետության, տեղական ինքնակառավարման մարմինների և բիզնեսի փոխգործակցության լավագույն ձևաչափերից մեկն է
13:53
18 Նոյեմբերի 2022
Դիլիջանի թունելը ժամանակավորապես հոսանքազրկվել է
Դիլիջանի թունելը ժամանակավորապես հոսանքազրկվել է
11:51
18 Նոյեմբերի 2022
«Convivial Reunion». մշակութային հաղորդակցման նոր ձևաչափ (ՖՈՏՈ)
«Convivial Reunion» 10-րդ հոբելյանական մշակութային կորպորատիվ նախագծի շրջանակում, Երևանի կոնյակի գործարանի աշխատակիցներն այցելեցին Գաֆէսճեան արվեստի կենտրոն. ՖՈՏՈ
23:01
17 Նոյեմբերի 2022
500 000 դրամի աջակցություն կտրամադրվի վիրավորում ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած զինծառայողներին
500 000 դրամի աջակցություն կտրամադրվի վիրավորում ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած զինծառայողներին
22:50
17 Նոյեմբերի 2022
Yerevan Park-ում կհայտնվեն նոր ատրակցիոններ և մեծ սահադաշտ. նախատեսվում է 1,8 մլրդ դրամի ներդրում
Yerevan Park-ում կհայտնվեն նոր ատրակցիոններ և մեծ սահադաշտ
22:42
17 Նոյեմբերի 2022
Երևանի վարչական շրջաններից մեկի վթարային 2 շենքի տեղը նորը կկառուցվի. կստեղծվեն հանգստի կանաչ գոտիներ
Տվյալ բնակելի  գոտում կվերականգնվեն հանգստի, զբոսանքի ժամանցի համար տեղային գրավիչ, գեղագիտական վայրերը
20:01
17 Նոյեմբերի 2022
Ծառուկյանին պատկանող կոնյակի կոմբինատը կտուգանվի (ՖՈՏՈ)
Ծառուկյանին պատկանող կոնյակի կոմբինատը կտուգանվի. ՖՈՏՈ
19:50
17 Նոյեմբերի 2022
Հակառակորդի կրակոցից հայ զինծառայող է վիրավորվել
Հակառակորդի կրակոցից հայ զինծառայող է վիրավորվել
11:17
17 Նոյեմբերի 2022
Արմեն Աշոտյանին մեղադրանք է առաջադրվել
ՀՀԿ փոխնախագահ, նախկին նախարար Արմեն Աշոտյանին մեղադրանք է առաջադրվել