578.33
6.66
486.24
+30
Եղանակը Երևանում
Հայ

Ադրբեջանի ԶՈւ–ն փորձել է տրակտորով հողային աշխատանքներ իրականացնել սահմանային հատվածի՝ Հայաստանի տարածքում.ՊՆ–ն պարզաբանում է

12:30
05 Հունիսի 2021

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Հունիսի 4-ին «Ազատություն» ռադիոկայանով հեռարձակված՝ ««Ինչ ուզում՝ անում են». ադրբեջանցիները ճանապարհներ ու խրամատներ են կառուցում հայկական տարածքներում» վերնագրով տեսանյութի կապակցությամբ ՊՆ–ն հայտնում է հետևյալը. վերջին շրջանում ադրբեջանական զինված ուժերի կողմից մի քանի անգամ նախաձեռնվել են հայ-ադրբեջանական սահմանագծի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող սահմանային հատվածներում ամրաշինական աշխատանքներ իրականացնելու փորձեր, որոնք, սակայն, ժամանակին կանխվել են հայկական ստորաբաժանումների համապատասխան գործողություններով։

«Մասնավորապես՝ ս.թ. հունիսի 3-ին Ադրբեջանի զինված ուժերը փորձել են տրակտորով որոշակի հողային աշխատանքներ իրականացնել սահմանային հատվածի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում։ Հայկական ստորաբաժանումների նախազգուշական կրակոցներից հետո աշխատանքները դադարեցվել են։ Ադրբեջանական կողմին հստակ պահանջ է ներկայացվել նմանատիպ փորձերի կրկնությունը բացառելու վերաբերյալ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Այդուհանդերձ, Ադրբեջանի ԶՈՒ-ն շարունակում է ինժեներական և ամրաշինական աշխատանքներ իրականացնել այն տարածքներում, որտեղ գտնվում են իրենց մարտական հենակետերը՝ առանց հատելու Հայաստանի Հանրապետության սահմանը։ Քանի որ այդ տարածքները և ադրբեջանցի զինվորականների կողմից այնտեղ իրականացվող շարժը տեսանելի է Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա, ինչպես նաև Կութ գյուղերից, դա հարուցում է տեղի ազգաբնակչության մտահոգությունը, ինչը և արտացոլված է ՄԻՊ զեկույցում։–0–


Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:53
31 Հուլիսի 2021
Հակառակորդը երեկոյան կրկին կրակ է բացել Երասխի հատվածում՝ սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
Հակառակորդը երեկոյան կրկին կրակ է բացել Երասխի հատվածում՝ սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
11:40
31 Հուլիսի 2021
Ադրբեջանը կրակ է բացել Երասխի հատվածում և փորձել է ամրաշինական աշխատանքներ իրականացնել․ՊՆ
Ադրբեջանը կրակ է բացել Երասխի հատվածում և փորձել է ամրաշինական աշխատանքներ իրականացնել
20:13
30 Հուլիսի 2021
Հայաստանում հայհոյելը կամ ծանր վիրավորելը քրեորեն պատժելի կդառնա
Հայաստանում հայհոյելիս զգույշ եղեք․ կարող եք քրեորեն պատժվել կամ տուգանք վճարել
17:46
30 Հուլիսի 2021
Հայկական կողմի խոցած ԱԹՍ-ի նկարները և Ջալալ Հարությունյանի դեմ մահափորձի առեղծվածը․ՀՐԱՏԱՊ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Հայկական կողմի խոցած ԱԹՍ-ի նկարները և Ջալալ Հարությունյանի դեմ մահափորձի առեղծվածը․ՀՐԱՏԱՊ ԼՈւՐԵՐ.ՎԻԴԵՈ
14:45
30 Հուլիսի 2021
Կսահմանվի տուգանք սահմանային շերտում տեսալուսանկարահանող ԱԹՍ–ների օգտագործման համար. ԱԺ–ն ընդունեց նախագիծը
Սահմանային շերտում տեսալուսանկարահանող ԱԹՍ–ների օգտագործման համար կսահմանվի տուգանք. ԱԺ–ն ընդունեց նախագիծը
13:18
30 Հուլիսի 2021
Ադրբեջանը կրակ է բացել Երասխի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Երասխի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ
12:38
30 Հուլիսի 2021
Հայաստանում նախատեսվում է ներդնել առողջության պարտադիր ապահովագրություն
Հայաստանում նախատեսվում է ներդնել առողջության պարտադիր ապահովագրություն.ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
12:14
30 Հուլիսի 2021
Տարածաշրջանում նախադեպը չունեցող միջոցառում. հայտնաբերվել է 45մլն դոլար արժողությամբ հերոինի խոշոր խմբաքանակ (ՎԻԴԵՈ)
Տարածաշրջանում նախադեպը չունեցող միջոցառում. հայտնաբերվել է 45մլն դոլար արժողությամբ հերոինի խոշոր խմբաքանակ.ՎԻԴԵՈ
11:02
30 Հուլիսի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 264 դեպք, 199 մարդ առողջացել է, 4 մարդ մահացել է`
Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 264 դեպք, 199 մարդ առողջացել է, 4 մարդ մահացել է
10:57
30 Հուլիսի 2021
Հրապարակվել են Գեղարքունիքում խոցված ԱԹՍ–ի լուսանկարները (ՖՈՏՈ)
Հրապարակվել են Գեղարքունիքում խոցված ԱԹՍ–ի լուսանկարները.ՖՈՏՈ
09:52
30 Հուլիսի 2021
ՀՀ տարածք ԱԹՍ-ների մուտքի փորձեր են կասեցվել.ՊՆ
Երեկ երեկոյան կասեցվել են ՀՀ տարածք ԱԹՍ-ների մուտքի փորձեր
19:23
29 Հուլիսի 2021
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մեկնաբանել է հայ-ադրբեջանական սահմանագծում ստեղծված իրավիճակը
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը մեկնաբանել է հայ-ադրբեջանական սահմանագծում ստեղծված իրավիճակը