Ադրբեջանցիները ձերբակալել են Ռուբեն Վարդանյանին

27.09.2023, 14:37
Ռուբեն Վարդանյանը կինը հայտնել է, որ Վարդանյանը ձերբակալվել և գերեվարվել է ադրբեջանական իշխանությունների կողմից սահմանին, երբ փորձում էր հազարավոր այլ հայերի հետ հեռանալ Արցախից
Ադրբեջանցիները ձերբակալել են Ռուբեն Վարդանյանին
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Լրատվամիջոցներում և սոցցանցերում տեղեկություններ են հայտնվել ադրբեջանցիների կողմից Արցախի նախկին պետնախարար, հասարակական-քաղաքական գործիչ Ռուբեն Վարդանյանի ձերբակալության մասին։

«Ընկերնե՛ր, իմ ընկեր, Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ձերբակալվել է ադրբեջանցի զինվորականների կողմից»,- իր Telegram ալիքում գրել է մեդիաենեջեր, լրագրող Թինա Կանդելակին։

Ադրբեջանական և հայկական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Վարդանյանը ձերբակալվել է Լաչինի միջանցք մտնելիս (Արցախից Հայաստան ուղղություն, խմբ.):

RTVI-ի հետ զրույցում Ռուբեն Վարդանյանի օգնականն ասել է, որ ինքը տեղեկություն չունի այս հարցում:

«Որևէ տեղեկություն չունեմ, Ռուբենի հետ վաղուց կապ չունեմ, քանի որ նրանք այնտեղ էլեկտրականություն չունեն: Վաղուց այնտեղ գտնվող որևէ մեկի հետ կապ չունենք», - նշել է նա:

Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, «Կոմերսանտ»-ին և Civilnet.am-ին հայտնել է, որ Վարդանյանի հետ կապը կորել է, նա դեպքի մասին տեղեկացել է ադրբեջանական աղբյուրներից։

Զոնաբենդը ՌԲԿ-ին պարզաբանել է, որ Վարդանյանը վերջին տասը ամիսներին եղել է Ղարաբաղում՝ չճանաչված հանրապետության բնակիչների հետ միասին։ Նրա խոսքով՝ ինքը «ձերբակալվել և գերեվարվել է ադրբեջանական իշխանությունների կողմից սահմանին, երբ փորձում էր հազարավոր այլ հայերի հետ հեռանալ Արցախից»։-0-