553.88
6.68
479.18
+15
Եղանակը Երևանում
Հայ

Ադրբեջանցիները Որոտան բնակավայրի հատվածում տեղադրել են 10 տեսախցիկ, իրանցի վարորդներին ներկայանում են որպես հայեր ու գումար պահանջում.ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ (ՖՈՏՈ)

11:28
14 Սեպտեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Որոտանի ճանապարհին ադրբեջանական ոստիկանական հենակետը, արգելապատնեշներն ու տեսախցիկները, զինված ծառայողների տեղակայումը բացահայտ անիրավաչափ են և ենթակա են անհապաղ հեռացման, հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Մասնավորապես, 2021թ. սեպտեմբերի 9-ից Երևան-Կապան Մ2 միջպետական ճանապարհին՝ Գորիսի Որոտան բնակավայրի հատվածում, ադրբեջանական իշխանությունները տեղադրել են ոստիկանական հենակետ, որը սեպտեմբերի 11-ից սկսել է գործել: 

Մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքները բացահայտել են ճանապարհի այդ հատվածում մարդու իրավունքների կոպիտ խախտումներ: 

Մասնավորապես՝ 

1) Ադրբեջանական ոստիկանական հենակետի տեղակայումից հետո բացահայտվել է ճանապարհի նշված հատվածում տեղադրված ընդհանուր թվով 10 տեսախցիկ: 

Տեսախցիկներից 4-ը տեղադրված է ոստիկանական հենակետի անմիջապես հարևանությամբ գտնվող շենքի վրա. 2-ը շենքի ճակատային մասում են, իսկ մյուս 2-ը՝ շենքի տանիքին: Բոլոր տեսախցիկներն ուղղված են դեպի ճանապարհը: 

10 տեսախցիկներից 6-ը տեղադրված են ճանապարհի հատվածում՝ հենակետի անմիջապես հարևանությամբ, որոնցից 4-ի ուղղությունը ճանապարհի վրա է, իսկ 2-ինը՝ ադրբեջանական զինված ծառայողների վրա: 

Այսինքն՝ ճանապարհի հսկողության համար տեղադրված է 8 տեսախցիկ, որոնցով տարբեր ուղղություններից հսկողություն է իրականացվում երթևեկության մասնակիցների, գլխավորապես՝ քաղաքացիական բնակչության շարժի նկատմամբ: 

Տեսախցիկներով ակնհայտ ֆիքսվում են բոլոր մեքենաների պետհամարանիշները, ուղևորների քանակը, նրանց ու վարորդների դեմքերը՝ հաշվի առնելով, որ հատկապես առանց այն էլ ճանապարհի այդ հատվածում ադրբեջանական զինված ծառայողների տեղադրած արգելապատնեշների պատճառով էականորեն դանդաղել է ավտոմեքենաների արագությունը: 

«Փաստորեն, բացահայտ անիրավաչափ եղանակով հավաքվում են մարդկանց անձնական տվյալներ՝ այդ տվյալների միջազգային պաշտպանության կանոնների կոպիտ ոտնահարումով: Խոսքը գնում է մարդու մասնավոր կյանքին ու երթևեկողների անվտանգությանը բացահայտ անօրինական միջամտության մասին», – նշում է Թաթոյանը:

2) Ոստիկանական հենակետում մշտապես ծառայություն է իրականացնում ինքնաձիգներով ու այլ զինատեսակներով ցուցադրական զինված ադրբեջանական առնվազն 4 ծառայող, որոնք գերթե բոլոր դեպքերում դիմակավորված են՝ դեմքերն ամբողջությամբ փակված: 

Սա բացարձակ անթույլատրելի, բացահայտ ահաբեկող նշանակության հանդերձանք է՝ հաշվի առնելով, որ խոսքը գնում է համայնքներ իրար միավորող միջպետական նշանակության ճանապարհի մասին ու որ այդ ճանապարհող երթևեկում են գլխավորապես քաղաքացիական անձինք: Ավելին, ադրբեջանական զինված ծառայողների դիմակավորված լինելը բացարձակ բարձրացնում է նրանց անօրինական արարքներ գործելու ռիսկը և ապահովում է անպատժելիություն: 

3) Ադրբեջանական ոստիկանական հենակետի անմիջապես հարևանությամբ՝ ճանապարհի վրա տեղադրված են արգելապատնեշներ: 

Ավելին, հենակետի զինված ծառայողները առանց որևէ օրինական հիմքերի կանգնեցնում են այդ ճանապարհով օրինական հիմքերով երթևեկող իրանական պետհամարանիշներով բեռնատար ավտոմեքենաներ (օրինակ՝ իբր ամրագոտի չկապելու համար անօրինական պահանջել են դիզվառելիք և այլն): 

Բացի այդ, վարորդներից առանց օրինական հիմքերի պահանջում են փաստաթղթեր ու տարբեր չափի դրամական մուծումներ: Ըստ ահազանգերի՝ իրանական վարորդները վճարել են մի դեպքում ՀՀ 3,000 դրամ, մյուս դեպքում՝ ՀՀ 10,000 դրամ, երրորդ դեպքում՝ 120 ԱՄՆ դոլար, չորրորդ դեպքում՝ 50 ԱՄՆ դոլար և այլն: 

Ըստ մի շարք ահազանգերի՝ ադրբեջանական զինված ծառայողները Իրանի վարորդներին ներկայանում են, որ իրենք հայ են: 

«Ադրբեջանական զինված ծառայողների այս անօրինական, ակնհայտ հանցավոր արարքների պատճառով էականորեն դանդաղել է մարդկանց ու քաղաքացիական մեքենաների տեղաշարժը, այդ պատճառով հաճախակի են դարձել խցանումները:

Առկա է նաև ահազանգ այն մասին, որ ադրբեջանական ոստիկանական հենակետի ծառայողները իրանական մեքենայի թույլ չեն տվել շարունակել երթևեկությունը», – նշում է Մարդու իրավունքների պաշտպանը: 

4) Ադրբեջանական իշխանությունները բացահայտ անիրավաչափ են տիրացել Որոտան բնակավայրի այն շենքին ու հարակից հողատարածքին, որտեղ տեղակայված են նրանց զինված ծառայողները և որոնց անմիջական հարևանությամբ տեղադրված են ադրբեջանական ոստիկանական հենակետ, ագելապատնեշներ ու տեսախցիկներ: 

Բանն այն է, որ այդ շենքն ու հողատարածքը սեփականության իրավունքով պատկանում է ՀՀ քաղաքացու: Նրա այդ իրավունքը հաստատված է ՀՀ կադաստրի պետական կոմիտեի 2013թ. օրինական վկայականով: 

Թաթոյանը նշում է, որ ադրբեջանական զինված ուժերը նշված անշարժ գույքին տիրացել են պատերազմից անմիջապես հետո պատերազմի սպառնալիքով հայտնվելու հետո՝ ՀՀ նշված քաղաքացուն՝ գույքի օրինական սեփականատիրոջը տրված զինված հարձակման սպառնալիքով և ընդամենը մի քանի ժամ տալով գույքը թողնելու համար: Մինչ օրս էլ ՀՀ քաղաքացուն իր օրինական իրավունքից բացահայտ անիրավաչափ զրկելու համար որևէ հատուցում նրանք չեն տվել, որևէ պատասխանատվության չեն ենթարկվել: 

Սա նշանակում է, որ ադրբեջանական որևէ տեսակի տեղակայում Որոտանի նշված շենքում կամ հողատարածքում անիրավաչափ է, քանի որ տեղի է ունեցել ՀՀ-ին ուղղված պատերազմի սպառնալիքի, ինչպես նաև ՀՀ քաղաքացուն՝ նշված գույքի օրինական սեփականտիրոջը տրված զինված հարձակման սպառնալիքի ներքո ու առանց հատուցման՝ նրա սեփականության իրավունքի կոպիտ ոտնահարմամբ:

Այսպիսով, ադրբեջանական զինված ծառայողների նշված բոլոր արարքները, այդ թվում՝ կապված ոստիկանական հենակետի հետ, առաջացնում են մարդու իրավունքների զանգվածային ոտնահարումներ: Դրանք բնույթով քրեորեն պատժելի են և զուրկ են որևէ իրավական հիմքից, ուղղակիորեն արգելված են մարդու իրավունքները պաշտպանող միջազգային կանոններով: 

Պետք է հաշվի առնել նաև, որ մինչ օրս երկու պետությունների միջև տեղի չի ունեցել պետական սահմանի դելիմիտացիա և դեմարկացիա: 

Սա նշանակում է, որ թե՛ ադրբեջանական ոստիկանական հենակետի ու արգելապատնեշների, թե՛ ադրբեջանական զինված ծառայողների տեղակայումը ՀՀ Գորիս համայնքի Որոտան բնակավայրի հատվածում զուրկ է իրավական որևէ տիտղոսից: Այս փաստն ավելի է ամրապնդում ադրբեջանական իշխանությունների և մասնավորապես՝ զինված ծառայողների արարքների ակնհայտ անիրավաչափ լինելն ի սկզբանե:

Ուստի, ադրբեջանական ոստիկանական հենակետը, արգելապատնեշներն ու տեսախցիկները, զինված ծառայողները պետք է անհապաղ հեռացվեն:

Մարդու իրավունքների պաշտպանը սույն հաղորդագրությամբ ստեղծված վիճակի մասին տեղեկացրել է մջազգային կառույցներին (ՄԱԿ, ԵԱՀԿ, ԵԽ և այլն):-0-

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:55
13 Հոկտեմբերի 2021
Հայաստանում COVID-19-ից ծննդկան է մահացել.նախարար
Հայաստանում COVID-19-ից ծննդկան է մահացել
22:43
13 Հոկտեմբերի 2021
ԱԱԾ. 700 քաղաքացի չի պատվաստվել, բայց ստացել է պատվաստումը հաստատող կեղծ փաստաթղթեր
Բժշկական սպասարկում իրականացնող աշխատակիցները յուրաքանչյուր քաղաքացուց ստացել են 5.000-10.000-ական դրամ կաշառք, իսկ պատվաստանյութերը ոչնչացվել են
22:22
13 Հոկտեմբերի 2021
Շուրջ 6 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Շուրջ 6 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
21:56
13 Հոկտեմբերի 2021
Փոխվել են աշխատակիցների նկատմամբ կիրառվող սահմանափակումները COVID-19–ի դեմ պատվաստման կապակցությամբ
Փոխվել են աշխատակիցների նկատմամբ կիրառվող սահմանափակումները COVID-19–ի դեմ պատվաստման կապակցությամբ
21:06
13 Հոկտեմբերի 2021
S&P գործակալությունը բարելավել է Ամերիաբանկի հեռանկարը` սահմանելով այն «դրական»
S&P Global Ratings վարկանիշային գործակալությունը բարելավել է Ամերիաբանկի հեռանկարը` սահմանելով այն «դրական» նախկին «կայունի» փոխարեն
14:32
13 Հոկտեմբերի 2021
ԱՆ փորձագետը նշեց, թե ինչով է պայմանավորված կորոնավիրուսից մահացության բարձր ցուցանիշը
ԱՆ փորձագետը նշեց, թե ինչով է պայմանավորված կորոնավիրուսից մահացության բարձր ցուցանիշը
11:58
13 Հոկտեմբերի 2021
Չինաստանից Երևան բերվող 211 նոր ավտոբուսները սպասարկելու են 17 երթուղի.քաղաքապետարանից պարզաբանում են
Չինաստանից Երևան բերվող 211 նոր ավտոբուսները սպասարկելու են 17 երթուղի.քաղաքապետարանից պարզաբանում են
11:53
13 Հոկտեմբերի 2021
24 ժամ ջուր չի լինելու Երևանի վարչական շրջաններից մեկում
Մի ամբողջ օր ջուր չի լինելու Երևանի վարչական շրջաններից մեկում
11:23
13 Հոկտեմբերի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 1217 նոր դեպք, 521 մարդ առողջացել է, 28 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 1217 նոր դեպք, 521 մարդ առողջացել է, 28 մարդ մահացել է
10:38
13 Հոկտեմբերի 2021
Փաշինյանն արդյունավետ է գնահատել Պուտինի հետ հանդիպումը (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը գրառում է արել Պուտինի հետ հանդիպումից հետո
19:37
12 Հոկտեմբերի 2021
Ամերիաբանկն արժանացել է «Տարվա ամենահուսալի Բանկ» հեղինակավոր մրցանակին
Global Finance»  հեղինակավոր ամսագիրը հրապարակել է աշխարհի ամենահուսալի բանկերի ամենամյա վարկանիշային աղյուսակը: Ամերիաբանկը ճանաչվել է «Տարվա ամենահուսալի Բանկը» Հայաստանում
16:07
12 Հոկտեմբերի 2021
Փաշինյանն ու Պուտինը կզրուցեն և կընթրեն (ՖՈՏՈ)
Փաշինյանն արդեն Մոսկվայում է, նախատեսված է զրույց և ընթրիք Պուտինի հետ.ՖՈՏՈ