578.33
6.66
486.24
+25
Եղանակը Երևանում
Հայ

Ադրբեջանցի զինվորականների մի մասը դեռևս շարունակում է մնալ Հայաստանի տարածքում. Վաղարշակ Հարությունյանը քննարկել է իրավիճակը Շոյգուի հետ

19:35
17 Մայիսի 2021

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Մայիսի 17-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հեռախոսազրույցը ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ, հաղորդում է ՀՀ ՊՆ–ն։

Загружается новость ... "Лево"

Վաղարշակ Հարությունյանն իր ռուսաստանցի գործընկերոջը ներկայացրել է մայիսի 12-ին և 13-ին ադրբեջանական ԶՈՒ կողմից իրականացված սադրանքի հետևանքով ստեղծված իրադրությունը։

«Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը տեղեկացրել է, որ, չնայած բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ադրբեջանցի զինվորականների մի քանի խմբեր վերադարձել են ելման դիրքեր, նրանց մի մասը դեռևս շարունակում է մնալ Հայաստանի Հանրապետության տարածքում, ինչը նշանակում է, որ խնդիրն, ընդհանուր առմամբ, դեռևս չի հանգուցալուծվել», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Վաղարշակ Հարությունյանն անթույլատրելի է համարել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների հանդեպ ոտնձգությունները, շեշտելով, որ իրադրության հետագա զարգացումները կարող են անկանխատեսելի հետևանքների հանգեցնել։

ՌԴ պաշտպանության նախարարը հավաստիացրել է, որ խնդիրը գտնվում է Ռուսաստանի Դաշնության ռազմաքաղաքական ղեկավարության ուշադրության կենտրոնում, և որ պաշտոնական Մոսկվան գործադրելու է անհրաժեշտ բոլոր ջանքերը՝ ստեղծված իրադրության խաղաղ հանգուցալուծման համար։–0–
Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:53
31 Հուլիսի 2021
Հակառակորդը երեկոյան կրկին կրակ է բացել Երասխի հատվածում՝ սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
Հակառակորդը երեկոյան կրկին կրակ է բացել Երասխի հատվածում՝ սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
11:40
31 Հուլիսի 2021
Ադրբեջանը կրակ է բացել Երասխի հատվածում և փորձել է ամրաշինական աշխատանքներ իրականացնել․ՊՆ
Ադրբեջանը կրակ է բացել Երասխի հատվածում և փորձել է ամրաշինական աշխատանքներ իրականացնել
20:13
30 Հուլիսի 2021
Հայաստանում հայհոյելը կամ ծանր վիրավորելը քրեորեն պատժելի կդառնա
Հայաստանում հայհոյելիս զգույշ եղեք․ կարող եք քրեորեն պատժվել կամ տուգանք վճարել
17:46
30 Հուլիսի 2021
Հայկական կողմի խոցած ԱԹՍ-ի նկարները և Ջալալ Հարությունյանի դեմ մահափորձի առեղծվածը․ՀՐԱՏԱՊ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Հայկական կողմի խոցած ԱԹՍ-ի նկարները և Ջալալ Հարությունյանի դեմ մահափորձի առեղծվածը․ՀՐԱՏԱՊ ԼՈւՐԵՐ.ՎԻԴԵՈ
14:45
30 Հուլիսի 2021
Կսահմանվի տուգանք սահմանային շերտում տեսալուսանկարահանող ԱԹՍ–ների օգտագործման համար. ԱԺ–ն ընդունեց նախագիծը
Սահմանային շերտում տեսալուսանկարահանող ԱԹՍ–ների օգտագործման համար կսահմանվի տուգանք. ԱԺ–ն ընդունեց նախագիծը
13:18
30 Հուլիսի 2021
Ադրբեջանը կրակ է բացել Երասխի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Երասխի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ
12:38
30 Հուլիսի 2021
Հայաստանում նախատեսվում է ներդնել առողջության պարտադիր ապահովագրություն
Հայաստանում նախատեսվում է ներդնել առողջության պարտադիր ապահովագրություն.ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
12:14
30 Հուլիսի 2021
Տարածաշրջանում նախադեպը չունեցող միջոցառում. հայտնաբերվել է 45մլն դոլար արժողությամբ հերոինի խոշոր խմբաքանակ (ՎԻԴԵՈ)
Տարածաշրջանում նախադեպը չունեցող միջոցառում. հայտնաբերվել է 45մլն դոլար արժողությամբ հերոինի խոշոր խմբաքանակ.ՎԻԴԵՈ
11:02
30 Հուլիսի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 264 դեպք, 199 մարդ առողջացել է, 4 մարդ մահացել է`
Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 264 դեպք, 199 մարդ առողջացել է, 4 մարդ մահացել է
10:57
30 Հուլիսի 2021
Հրապարակվել են Գեղարքունիքում խոցված ԱԹՍ–ի լուսանկարները (ՖՈՏՈ)
Հրապարակվել են Գեղարքունիքում խոցված ԱԹՍ–ի լուսանկարները.ՖՈՏՈ
09:52
30 Հուլիսի 2021
ՀՀ տարածք ԱԹՍ-ների մուտքի փորձեր են կասեցվել.ՊՆ
Երեկ երեկոյան կասեցվել են ՀՀ տարածք ԱԹՍ-ների մուտքի փորձեր
19:23
29 Հուլիսի 2021
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մեկնաբանել է հայ-ադրբեջանական սահմանագծում ստեղծված իրավիճակը
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը մեկնաբանել է հայ-ադրբեջանական սահմանագծում ստեղծված իրավիճակը