429.75
7.83
408.31
+20
Եղանակը Երևանում
Հայ

ARARAT-ը՝ «Անահիտ» մրցանակաշխության գործընկեր (ՖՈՏՈ)

19:02
18 Ապրիլի 2022

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ապրիլի 15-ին՝ Հայ կինոյի օրվա նախօրեին կայացավ «Անահիտ» մրցանակաշխությունը՝ ARARAT լեգենդար հայկական կոնյակների աջակցությամբ, հաղորդում է ԵԿԳ մամուլի ծառայությունը։

ARARAT կոնյակները մշտապես աջակցել են թե՛ հայկական, թե՛ միջազգային մշակութային կարևոր իրադարձություններին՝ յուրովի վավերացնելով նշանակալից հաղթական դրվագները։

«Անահիտ» մրցանակաբաշխությունը հիմնադրվել է 2016 թվականին Հայկական ազգային կինոակադեմիայի նախաձեռնությամբ: Միավորելով հայկական կինոաշխարհի փորձառու գործիչներին` Հայկական ազգային կինոակադեմիան շնորհում է մրցանակներն ամենախոստումնալից աշխատանքներին, նրանց համար ուրվագծելով նոր հեռանկարներ և աշխարհի առաջատար մրցանակաբաշխությունների մասնակցության հնարավորություն։  

Հանդիսավոր մրցանակաբաշխության հաղթանակների հիշարժան պահերը նշանավորվեցին ARARAT լեգենդար հայկական կոնյակների ուղեկցությամբ։

ЕКЗ.jpg

«Կոնյակագործությունը, որոշակի իմաստով, անցյալը պատկերելու վարպետաց աշխատանք է՝ հանուն ապագա վայելքի։ Կարծում եմ, այս իմաստով այն շատ նման է կինոարտադրությանը։ Այս երկու բնագավառներում իրական վարպետների ստեղծագործ աշխատանքները վառ հետքեր են թողնում պատմության քրոնիկոնում՝ կլինի թե՛ կոնյակագործության տարեգիրը, թե հայկական կինոյի ֆիլմադարանը», - ասում է Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Սերգեյ Խաչատրյանը։

ЕКЗ.jpg

«Հայկական կինոյի ծննդյան օրն ընդունված է համարել 1923 թվականի ապրիլի 16-ը՝ Պետկինո հիմնելու որոշման ամսաթիվը: Համաշխարհային կինոարվեստում իրենց արժանի տեղն ունեն հայազգի կինոգործիչները: Վերջին տարիներին հայկական կինոյի առաջընթացը խթանող միջոցառում դարձավ նաև Ազգային Կինոակադեմիայի կողմից սահմանված «Անահիտ» մրցանակաբաշխությունը, որն անցկացվեց արդեն 3-րդ անգամ:  Ի ուրախություն բոլորիս՝ ՏՈՆԸ ԿԱՅԱՑԱՎ: Անշուշտ, այդ գեղեցիկ միջոցառումն իրականություն դարձավ նաև շնորհիվ գործընկերների, մասնավորապես՝ Երևանի կոնյակի գործարանի, որը  կանգնեց մեր կողքին՝ իր լեգենդար արտադրանքի ջերմությունն ու  արբեցնող բույրը միախառնելով կինոյի կախարդանքին»,- ասում է Հայկական ազգային կինոակադեմիայի նախագահ Ռուբեն Ջաղինյանը։

ЕКЗ.jpg

«Անահիտ» 2022 մրցանակակիրների շարքում էին՝ «Երբ որ քամին հանդարտվի» կինոնկարը՝ որպես լավագույն ֆիլմ, պրոդյուսեր՝ Անի Որսկանյան, Նորա Մարտիրոսյանը՝ որպես լավագույն ռեժիսոր, Դավիթ Հակոբյանը՝ որպես լավագույն դերասան, Լիլի Էլբակյանը՝ որպես լավագույն դերասանուհի «Չնչիկ» ֆիլմում դերակատարման համար:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:05
29 Հունիսի 2022
Այսօրվանից 24 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
24 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
13:45
29 Հունիսի 2022
Գեներալ Խաչատուրովի որդուն մեղադրանք է առաջադրվել, նրան սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում
Գեներալ Խաչատուրովի որդուն մեղադրանք է առաջադրվել, նրան սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում
11:30
29 Հունիսի 2022
ԱԻՆ–ից հայտնում են Լարսում ստեղծված իրավիճակը
ԱԻՆ–ից հայտնում են Լարսում ստեղծված իրավիճակը
10:57
29 Հունիսի 2022
ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը
ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը` ներկայացնելով իրադրությունը սահմանին
15:50
28 Հունիսի 2022
Flyone Armenia–ն իրականացնելու է Երևան–Սանկտ Պետերբուրգ–Երևան չվերթեր
Flyone Armenia–ն իրականացնելու է Երևան–Սանկտ Պետերբուրգ–Երևան չվերթեր
14:59
28 Հունիսի 2022
Հայաստանում, ՌԴ–ի աջակցությամբ, առաջիկայում նոր տեխնոպարկ կկառուցվի
Հայաստանում, ՌԴ–ի աջակցությամբ, առաջիկայում նոր տեխնոպարկ կկառուցվի
13:30
28 Հունիսի 2022
Լարսը կրկին փակ է
Լարսը կրկին փակ է
11:44
28 Հունիսի 2022
Հրապարակվել են տեղեկություններ Լարսում տիրող իրավիճակի մասին
Հրապարակվել են տեղեկություններ Լարսում տիրող իրավիճակի մասին
11:01
28 Հունիսի 2022
Երևանի կենտրոնում ապօրինի սըճարան է ապամոնտաժվել (ՎԻԴԵՈ)
Ինչպես են ապամոնտաժում Երևանի կենտրոնում կառուցված ապօրինի սրճարանը. կադրեր են հրապարակվել
10:39
28 Հունիսի 2022
Հայ զինծառայողը 2մլն դրամի խոստման դիմաց տեղեկություններ է փոխանցել օտարերկրյա հատուկ ծառայություններին (ՎԻԴԵՈ)
Հայ զինծառայողը 2մլն դրամի խոստման դիմաց տեղեկություններ է փոխանցել օտարերկրյա հատուկ ծառայություններին. ՎԻԴԵՈ
22:03
27 Հունիսի 2022
Գործարկվել է անձնագրային և վիզաների վարչության avv.police.am կայքը (ՎԻԴԵՈ)
Գործարկվել է անձնագրային և վիզաների վարչության avv.police.am կայքը. ՎԻԴԵՈ
15:21
27 Հունիսի 2022
Հայաստանում մեկ շաբաթում 2,3 անգամ ավելացել է COVID-19–ի նոր դեպքերի թիվը
Հայաստանում մեկ շաբաթում 2,3 անգամ ավելացել է COVID-19–ի նոր դեպքերի թիվը