ARARAT թանգարանն առաջադրվել է World Travel Awards մրցանակին

08.11.2023, 15:40
ARARAT թանգարանը կրկին առաջադրվել է միջազգային հեղինակավոր World Travel Awards մրցանակաբաշխության՝ աշխարհի լավագույն «Brandy Distillery Tour» անվանակարգում
ARARAT թանգարանն առաջադրվել է World Travel Awards մրցանակին

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ ARARAT թանգարանը կրկին առաջադրվել է միջազգային հեղինակավոր World Travel Awards մրցանակաբաշխության՝ աշխարհի լավագույն «Brandy Distillery Tour» անվանակարգում, հաղորդում է Երևանի կոնյակի գործարանի մամուլի ծառայությունը։

ARARAT թանգարանի օգտին քվեարկելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը՝

  1. Անցնել մրցանակաբաշխության պաշտոնական կայքի հղումով
  2.  Գրանցվել կայքում
  3. Սեղմել Vote Now բաժինը
  4. Ընտրել World բաժինը
  5. Ընտրել 52-րդ անվանակարգը՝ World's Leading Brandy Distillery Tour
  6. Քվեարկել ARARAT Museum-ի օգտին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ARARAT թանգարանը ճանաչվել էր հաղթող Եվրոպայի լավագույն «Brandy Distillery Tour» անվանակարգում, իսկ 2022թ․-ին նույնպես գրավել է աշխարհի լավագույն «Brandy Distillery Tour» տիտղոսը։

World Travel Awards մրցանակաբաշխությունը հիմնադրվել է 1993 թվականին և միտված է նշանավորելու ճամփորդական, տուրիզմի և հյուրընկալության ոլորտների լավագույն մոտեցումները։ Միջազգայնորեն ճանաչված World Travel Awards մրցանակը տարիների ընթացքում դարձել է ոլորտի կատարելագործությունը վկայող կնիք։–0–