+9
Եղանակը Երևանում
Հայ

ARARAT Նաիրի կոնյակը իր փաթեթավորմամբ արժանացել է բարձրագույն պարգևի բրիտանական նշանավոր մրցույթում

14:49
03 Դեկտեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ Դեկտեմբերի 1-ին բրիտանական հեղինակավոր «The Spirits Business Design & Packaging Masters» մրցույթը ամփոփեց այս տարվա աշխատանքները, որի արդյունքում ARARAT «Նաիրի» 20 տարվա հնացման կոնյակը ճանաչվեց լավագույնը «Դիզայն և փաթեթավորում» անվանակարգում՝ նվաճելով մրցույթի բարձրագույն մրցանակը, հաղորդում է Երևանի կոնյակի գործարանի մամուլի ծառայությունը։

Միջազգային առաջատար «The Spirits Business» հարթակի ներքո գործող մրցույթները նպատակ ունեն բացահայտել ալկոհոլային ոլորտի այն մասնագետներին և ապրանքանիշներին, որոնք նպատակաուղղված ընդանում են դեպի նոր ձեռքբերումներ՝ կատարելագործելով ապրանքանիշը, ինչպես նաև բավարարելով սպառողի սպասելիքները։ Այս տարվա մրցանակաբաշխությունը մարտահրավերներով լի էր, քանի որ գերազանցելով նախորդ տարվա ակնկալիքները, գրանցել է 132 հայտ՝ աշխարհի 68 ապրանքանիշներից:

Ինչպես վկայում են մրցույթի կազմակերպիչները, Երևանի կոնյակի գործարանն իր ARARAT ապրանքանիշով առաջին անգամ է ներկայանում այս մրցույթին, միևնույն ժամանակ դառնալով մրցանակաբաշխության պատմության մեջ եզակի ապրանքանիշներից մեկը, որն իր առաջին իսկ առաջադրումից արժանանում է ամենաբարձր գնահատանքի՝ Master մեդալի։

«Մոտ մեկ տարի առաջ ARARAT-ը սպառողին ներկայացավ նոր փաթեթավորմամբ և ընդամենը մի քանի ամիս անց արդեն նշանավորվեց միջազգային տարբեր մրցանակներով։ Ուրախ եմ, որ ARARAT-ը տարին ավարտում է ևս մի հեղինակավոր մրցանակով, որը գալիս է վկայելու, որ ապրանքանիշը տեղափոխվում է համաշխարհային դիրքավորման նոր հարթություն», - ընդգծում է Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Սերգեյ Խաչատրյանը։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:51
21 Մարտի 2023
ՔՊ-ն հայտնել է Մարդու իրավունքների պաշտպանի իր թեկնածուի անունը
ՔՊ-ն հայտնել է Մարդու իրավունքների պաշտպանի իր թեկնածուի անունը
20:00
21 Մարտի 2023
Հայաստանում ավելի քան 300 մարդ համարվում է անհետ կորած 44-օրյա պատերազմից և հետագա սրացումներից հետո.
Հայաստանում ավելի քան 300 մարդ համարվում է անհետ կորած 44-օրյա պատերազմից և հետագա սրացումներից հետո.
16:36
21 Մարտի 2023
Զինծառայողը մոլորվել ու հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում. ՊՆ
Զինծառայողը մոլորվել ու հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում
15:57
21 Մարտի 2023
Ամերիաբանկը ճանաչվել է 2023թ. Լավագույն ներդրումային բանկը Հայաստանում՝ ըստ Global Finance ամսագրի
Ամերիաբանկը ճանաչվել է Լավագույն ներդրումային բանկը Հայաստանում Global Finance միջազգային առաջատար ֆինանսական ամսագրի կողմից
10:00
21 Մարտի 2023
FlyOne Armenia-ն գործարկում է Երևան-Լառնակա ուղիղ չվերթեր
FlyOne Armenia-ն գործարկում է Երևան-Լառնակա ուղիղ չվերթեր
22:18
20 Մարտի 2023
Ալեն Սիմոնյանը հայտնել է, թե ինչպես է կոտրել ձեռքը. կպահանջվի նաև վիրահատական միջամտություն
Ալեն Սիմոնյանը հայտնել է, թե ինչպես է կոտրել ձեռքը. կպահանջվի նաև վիրահատական միջամտություն
15:16
20 Մարտի 2023
Ադրբեջանի կողմից նոր սադրանքների վտանգը կա, և այն բավականին բարձր է. ԱԺ նախագահ
Ադրբեջանի կողմից նոր սադրանքների վտանգը կա, և այն բավականին բարձր է, hայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը
13:24
20 Մարտի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
36-ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
13:06
20 Մարտի 2023
Երևանի կոնյակի գործարանի մեկնարկած «Խմե՞լ ես, մի´ վարիր» ծրագիրը՝ «X-Drive» ավտոդպրոցի հիմնական ուսումնական ծրագրում (ՖՈՏՈ)
Երևանի կոնյակի գործարանի իրականացրած «Խմե՞լ ես, մի՛ վարիր» կրթական ծրագիրը ներառվել է «X-Drive» ավտոդպրոցի հիմնական ուսումնական ծրագրում. ՖՈՏՈ
10:15
20 Մարտի 2023
Այսօր Երևանի մի շարք փողոցներ փակ են լինելու
Այսօր Երևանի մի շարք փողոցներ փակ են լինելու
17:24
17 Մարտի 2023
ՀՐԱՏԱՊ. Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարական տվեց (ՎԻԴԵՈ)
Քիչ առաջ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարական տվեց. ՎԻԴԵՈ
16:03
17 Մարտի 2023
Անշարժ գույքի 59 օբյեկտ և միլիոնավոր դոլարներ. Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել նախկին վարչապետի ունեցվածքը
Անշարժ գույքի 59 օբյեկտ և միլիոնավոր դոլարներ. Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել նախկին վարչապետի ունեցվածքը