412.56
7.02
418.04
+21
Եղանակը Երևանում
Հայ

ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար սահմանված տուգանքի չափը կնվազեցվի`

14:55
06 Հուլիսի 2022

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում վարորդն առանց ԱՊՊԱ պայմանագրի տրանսպորտային միջոց վարելու դեպքում սահմանված 100 հազար դրամ տուգանքի 75 տոկոսից կազատվի, եթե 24 ժամվա ընթացքում ներկայացնի ԱՊՊԱ պայմանագիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների ներկայացրած Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացրել է համահեղինակ Արմեն Խաչատրյանը:

«Որոշակի պայմանների առկայության դեպքում 4 անգամ նվազեցվում է վարչական տույժի չափը: Նշված հոդվածը պատասխանատվություն է նախատեսում այն սուբյեկտների համար, որոնք չունեն ԱՊՊԱ պայմանագիր կամ տրանսպորտային միջոցը վարում են առանց ԱՊՊԱ պայմանագրի: Առաջին փոփոխությամբ՝ առավելագույն 100 հազար դրամի փոխարեն քաղաքացիները կտուգանվեն 50 հազար դրամ այն դեպքում, եթե չունեն ԱՊՊԱ պայմանագիր, սակայն չեն վարել տրանսպորտային միջոցը: Ներկայումս այս կարգավորումներով ՃՈ-ն կարող է տարվա մեջ 20 անգամ 5000-ական դրամի չափով տուգանք սահմանել այն անձանց նկատմամբ, որոնք չունեն ԱՊՊԱ պայմանագիր: Մենք նվազեցրել ենք որոշումներ կայացնելու քանակը, սահմանել ենք տարեկան 10 անգամից ոչ ավել, ընդհանուր գումարը չպետք է գերազանցի 50 հազար դրամը», – ասել է Խաչատրյանը:

Ներկայում առանց ԱՊՊԱ պայմանագրի տրանսպորտային միջոց վարելը տուգանվում է 100 հազար դրամով: Նախագծի հեղինակ պատգամավորները կարծում են, որ այս տուգանքի չափը չի համապատասխանում իրավախախտման բնույթին և վտանգավորության աստիճանին, այն անհամեմատ խիստ է:

«Սակայն հաշվի առնելով, որ այդ իրավախախտման օբյեկտը ապահովագրական ընկերությունների ֆինանսական կայունությունն է, հետևյալ կարգավորումն ենք առաջարկել՝ անձը ազատվում է տուգանքի 75 տոկոսի վճարման պարտականությունից, վճարում է ընդամենը 25 հազար դրամ այն դեպքում, եթե արձանագրությունը կազմելուց հետո 24 ժամվա մեջ ներկայացնում է ԱՊՊԱ պայմանագիր: Այսինքն՝ անձը վճարում է 4 անգամ պակաս, քան նախատեսված է այս պահի դրությամբ», – ասել է Խաչատրյանը:

Պատգամավորները կարծում են, որ այս կարգավորմամբ էականորեն կնվազեցվի սոցիալական բեռը:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:20
23 Սեպտեմբերի 2022
Տիգրան Ավինյանն ընտրվեց Երևանի փոխքաղաքապետ
Տիգրան Ավինյանն ընտրվեց Երևանի փոխքաղաքապետ
12:09
23 Սեպտեմբերի 2022
Fly Arna–ն մեկնարկել է Երևան-Սոչի-Երևան և Երևան-Մոսկվա-Երևան չվերթեր
Fly Arna–ն մեկնարկել է Երևան-Սոչի-Երևան և Երևան-Մոսկվա-Երևան չվերթեր
09:58
23 Սեպտեմբերի 2022
Ադրբեջանը կրկին կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ.ՊՆ
Ադրբեջանը կրկին կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ.ՊՆ
22:08
22 Սեպտեմբերի 2022
Երկու հայ զինծառայողի հաջողվել է դուրս բերել թշնամու շրջափակումից
Երկու հայ զինծառայողի հաջողվել է դուրս բերել շրջափակումից, որտեղ գտնվել են 9 օր
19:37
22 Սեպտեմբերի 2022
Այս գիշեր աշնանային գիշերահավասարն է, արեգակի անցումը հասարակածով կտևի մոտ 33 ժամ
Այս գիշեր աշնանային գիշերահավասարն է, արեգակի անցումը հասարակածով կտևի մոտ 33 ժամ
16:51
22 Սեպտեմբերի 2022
Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով վիրավորված քաղաքացիական անձանցից մեկը մահացել է. ԱՆ
Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով վիրավորված քաղաքացիական անձանցից մեկը մահացել է. ԱՆ
15:43
22 Սեպտեմբերի 2022
Հայաստանում սպասվում են սառնամանիքներ` մինչև -2
Հայաստանում սպասվում են սառնամանիքներ` մինչև -2
15:03
22 Սեպտեմբերի 2022
Կառավարությունը բարեկարգում է «Ավան» հոգեբուժարանը
Կառավարությունը բարեկարգում է «Ավան» հոգեբուժարանը
14:06
22 Սեպտեմբերի 2022
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ՀՀ ԶՈւ ԳՇ պետի հետ քննարկել է ՀՀ սահմանային շրջանների առանձին հատվածներում տիրող իրավիճակը
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ՀՀ ԶՈւ ԳՇ պետի հետ քննարկել է ՀՀ սահմանային շրջանների առանձին հատվածներում տիրող իրավիճակը
13:20
22 Սեպտեմբերի 2022
«Մեծամոր» հնավայրում հայտնաբերվել են կոնքոսկրերի հատվածում մեկը մյուսի վրա տեղակայված կնոջ և տղամարդու կմախքներ (ՖՈՏՈ)
Բացառիկ գտածոներ ՀՀ–ում. «Մեծամոր» հնավայրում հայտնաբերվել են կոնքոսկրերի հատվածում մեկը մյուսի վրա տեղակայված կնոջ և տղամարդու կմախքներ. ՖՈՏՈ
12:32
22 Սեպտեմբերի 2022
31,6 մլն դրամ կհատկացվի Էկոնոմիկայի նախարարության 12 զուգարանների հիմնանորոգման համար
31,6 մլն դրամ կհատկացվի Էկոնոմիկայի նախարարության 12 զուգարանների հիմնանորոգման համար
11:39
22 Սեպտեմբերի 2022
Միանվագ աջակցություն կտրամադրվի «Սուրմալու»-ի պայթյունի հետևանքով զոհված քաղաքացիների ընտանիքներին և վիրավորում ստացած անձանց
Միանվագ աջակցություն կտրամադրվի «Սուրմալու»-ի պայթյունի հետևանքով զոհված քաղաքացիների ընտանիքներին և վիրավորում ստացած անձանց