437.27
4.41
404.32
+1
Եղանակը Երևանում
Հայ

ԱՆ–ում բացարձակ բարդակ է. Մանկական քաղցկեղի կենտրոնի ղեկավարը սուր քննադատության է ենթարկել Արսեն Թորոսյանի աշխատանքը

16:19
03 Սեպտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Մանկական ուռուցքաբան, Ռ.Հ. Յոլյանի անվ. Արյունաբանական կենտրոնի Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար, առողջապահության նախարարի` ուռուցքաբանության գծով նախկին խորհրդական Գևորգ Թամամյանը երեքշաբթի չնախատեսված ասուլիսի ժամանակ սուր քննադատության է ենթարկել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի աշխատանքը։

Հիշեցնենք, որ այսօր Թորոսյանն ասուլիս էր հրավիրել Արյունաբանական կենտրոնում, որի ընթացքում ներկայացրել է նախարարության առաջիկա անելիքները։ Հետագա գործունեությունը ներկայացնելուց հետո Թորոսյանը հայտնեց, որ անցնում է հարց ու պատասխանի և պատրաստ է լսել լրագրողներին։ Այդ պահին մանկական ուռուցքաբան, Արյունաբանական կենտրոնի Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար և նախարարի նախկին խորհրդական Գևորգ Թամամյանը խնդրել է լրագրողներին հնարավորություն տալ իրեն մի քանի հարց ուղղել նախարարին։ Նախարարը նշել է, որ Թամամյանն ինքը կարող է ասուլիս հրավիրել և խոսել լրագրողների հետ, ինչից հետո ուռուցքաբանն ասել է, որ նախարարը պարտավոր է պատասխանել իր հարցերին։ Թորոսյանն այդ պահին շարժվել է դեպի դուռը։ Սենյակի մուտքի մոտ լրագրողները խնդրել են նախարարին պատասխանել մի քանի հարցի, և մամուլի ասուլիսը փաստորեն շարունակվել է «կանգնած» ռեժիմով։ Մուտքի մոտ Թորոսյանը պատասխանել է լրագրողների որոշ հարցերի, ինչից հետո լքել է դահլիճը։

Դրանից հետո Թամամյանը շարունակել է ասուլիսը։ Նա նշել է լրագրողներին, որ նախարարին ուղղված բազմաթիվ հարցեր ունի և ներկայացրել է դրանցից մի քանիսը։

Թամամյանը, մասնավորապես, անդրադարձել է քաղցկեղով հիվանդ մարդկանց հերթագրելու նախարարի կոչին։ Նա նաև մեկնաբանել է Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյանին աշխատանքից հեռացնելու` նախարարի որոշումը։ Թամամյանի խոսքով, կենտրոնում կատարված ստուգումները ցույց են տվել, որ Տանանյանի կողմից չարաշահումներ չեն եղել։ 

Թամամյանը մեղադրել է Թորոսյանին, որ վերջինս ճառագայթային բժշկության ոլորտը, որը ռազմավարական նշանակություն ունի, ամբողջությամբ փոխանցել է օտարերկրյա ներդրողի։ Գևորգ Թամամյանն անդրադարձել է նաև պետպատվերով միջոցների բաշխման հարցին։

«Ի՞նչ չափորոշիչներով եք ղեկավարվում։ Էդ ինչպե՞ս է ստացվել, որ ձեր կնոջ կողմից ղեկավարվող բժշկական կենտրոնի պետպատվերը կրկնապատկվել է, երբ այն բացառապես տրամադրում է ՄՌՏ և ԿՏ ծառայություններ։ Ինչու՞ է մասնավոր հատվածի համար 1 մլրդ դրամով ավելացել պետպատվերը` հասնելով մոտ 2,7 մլրդ դրամի, այն դեպքում, երբ ուռուցքաբանության պետպատվերը չի հասնում անգամ 1 միլիարդի», – հարցադրում է արել Թամամյանը։

Նրա պնդմամբ, նա բազմաթիվ անգամ բարձրացրել է այս հարցերը նախարարության առաջ, սակայն որևէ խելամիտ պատասխան չի ստացել։

Թամամյանը նաև հիշեցրել է, որ փետրվարին Հայաստանում անցկացվել է Մանկական ուռուցքաբանության միջազգային կոնգրես, որին մասնակցել է 40 երկիր և որին նախարարը չի ներկայացել։

Թամամյանն անդրադարձել է նաև դեղագործական ոլորտին և նշել, որ դեղագործական խորհրդի մեջ նախարարն, ինչպես ինքը որակեց, իր «պայծառ ուղեղով» ներառել է դեղ արտադրողի ու դեղ ներմուծողի` նշելով, որ դա աբսուրդ է։ 

«Նախարարը լսե՞լ է «շահերի բախում» հասկացության մասին։ Հասկանո՞ւմ եք՝ դեղ արտադրողն ու դեղ ներմուծողը մյուսներին թույլ են տալիս ՀՀ-ում դեղ արտադրել կամ ներմուծել։ Սա նույն բանն է, որ  հարկայինի խորհրդի վրա դնեն օլիգարխների», – հայտարարեց բժիշկը։

Գևորգ Թամամյանի խոսքով, նախարարության վերին էշելոնի ներկայացուցիչները մեկ անգամ չէ, որ հայտարարել են՝ «նախարարությունում բացարձակ բարդակ է տիրում»։

Վերջում Թամամյանն ավելացրել է, որ դեռ բազմաթիվ հարցեր ունի նախարարին, և դա 12 կետերից բաղկացած ցանկ է։

Պատասխանելով այն հարցին, թե, արդյոք, այդ կետերի պատճառո՞վ է Թամամյանը հեռացել նախարարի խորհրդականի պաշտոնից` նա նշել է, որ պատճառներն իրականում շատ ավել են։

Գևորգ Թամամյանն օգոստոսի 20–ին իր Facebook–ում հայտնել է առողջապահության նախարարի`ուռուցքաբանության գծով խորհրդատուի լիազորությունները վայր դնելու որոշման մասին` նշելով, որ այդ որոշման պատճառները բազմաթիվ են, և նախարարը գիտի դրանց մասին, քանի որ նրան բազմաթիվ անգամ ասել են այդ ամենի մասին։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:14
29 Փետրվարի 2024
Տեղ համայնքում ՀՀ սահմանը հատած ադրբեջանցին ձերբակալվել է․ ՔԿ–ն մանրամասնում է
Նախօրեին ՀՀ սահմանը հատած և ձերբակալված ադրբեջանցին մեղադրվում է սպանության փորձ և դիվերսիա կատարելու մեջ
22:53
28 Փետրվարի 2024
Մեքենաների 7 «գոլդ» համարանիշներն աճուրդում վաճառվել են 385 հազար դոլարով․ ՆԳՆ
Մեքենաների 7 «գոլդ» համարանիշներն աճուրդում վաճառվել են 385 հազար դոլարով
22:09
28 Փետրվարի 2024
Ներքին Հանդում ռուս սահմանապահների ներկայության մանդատ և պայմանագիր գոյություն չունի․ Փաշինյան
Փաշինյանը նշել է, որ որևէ մեկը չի հայտարարել է, որ Ներքին Հանդը Ռուսաստանի պատասխանատվության գոտին է
19:49
28 Փետրվարի 2024
Wizz Air լոուքոսթերը գործարկում է Բուդապեշտ–Երևան–Բուդապեշտ չվերթեր
Գործարկվում են Բուդապեշտ–Երևան–Բուդապեշտ չվերթեր
16:12
28 Փետրվարի 2024
Cbonds Congress–ը Երևանում կկազմակերպի Capital Markets Armenia երկրորդ կոնֆերանսը
«ԱՄԻ Նովոստի–Արմենիա»–ն կոնֆերանսի ինֆորմացիոն հովանավորներից է
15:46
28 Փետրվարի 2024
Մարտից որոշ դեղեր հնարավոր կլինի գնել միայն էլեկտրոնային դեղատոմսով․ ինչպե՞ս է գործելու համակարգը
Մարտից որոշ դեղեր հնարավոր կլինի գնել միայն էլեկտրոնային դեղատոմսով․ ինչպե՞ս է գործելու համակարգը
15:23
28 Փետրվարի 2024
Ռոստելեկոմն աջակցում է Մեղրիում մանկական վերականգնողական ծառայությունների մատուցման նախագծին
Մեղրիի տարածաշրջանում  մանկական ազգաբնակչության թիվը կազմում է 2500 երեխա, որից  200-250-ն ունեն զարգացման տարբեր խանգարումներ
13:42
28 Փետրվարի 2024
ՊՆ պաշտոնատար անձինք մեղադրվում են մոտ 4մլն դրամ հափշտակելու մեջ
ՊՆ պաշտոնատար անձինք մեղադրվում են մոտ 4մլն դրամ հափշտակելու մեջ
12:23
28 Փետրվարի 2024
Ինքնաձիգով զինված ադրբեջանցին հատել է սահմանը Տեղ համայնքում, հայ զինծառայողները վնասազերծել են նրան
Գիշերը Իիքնաձիգով զինված ադրբեջանցին հատել է սահմանը Տեղ համայնքում
21:15
27 Փետրվարի 2024
Գլխավոր դատախազի հրամանով՝ «նկատողություն» տեսակի տույժ է նշանակվել դատախազի նկատմամբ
Կարգապահական վարույթի արդյունքներն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողով
16:04
27 Փետրվարի 2024
Կարգելվի մուտք գործել ԵՄ առանց կենսաչափական անձնագրերի․ ՀՀ ՆԳՆ–ից մեկնաբանել են (ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ)
Կարգելվի ԵՄ մուտք գործել առանց կենսաչափական անձնագրերի․ ՀՀ ՆԳՆ–ից «Նովոստի–Արմենիա»–ին մեկնաբանել են
14:13
27 Փետրվարի 2024
7–րդ դասարանի երեխաների ծնողները դատի են տվել ԿԳՄՍՆ–ին հայոց պատմության նոր դասագրքի համար
7–րդ դասարանի երեխաների ծնողները դատի են տվել ԿԳՄՍՆ–ին