417.4
4.02
393.4
+16
Եղանակը Երևանում
Հայ

ԱՆ փորձագետը մանրամասնել է, թե որ դեպքում աշխատողները կարող են չպատվաստվել

23:30
28 Օգոստոսի 2021

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/․ ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Իմունականխարգելման բաժնի մանկաբույժ Պիրիջիդա Սիմոնյանը մանրամասնել է, թե տնտեսվարողների աշխատողները որ դեպքերում կարող են չպատվաստվել:

«Արմենպրես»-ը Սիմոնյանի հետ զրուցել է Առողջապահության նախարարի՝ բոլոր տնտեսվարողների աշխատակիցների՝ պարտադիր 14 օրը մեկ ՊՇՌ թեստի հանձնման կամ պատվաստման նոր պահանջի վերաբերյալ, որը գործելու է հոկտեմբերի 1-ից:

Սիմոնյանը նշել է, որ աշխատանքի վայրերում սահմանափակումներ են մտցվում ոչ այն պատճառով, որպեսզի քաղաքացիները ստիպված պատվաստվեն, այլ այսպես արվում է ամբողջ աշխարհում:

«Աշխատանքի վայրում միմյանց վարակելու վտանգը շատ ավելի մեծ է, քանի որ այսօր տարածվում են մուտացված շտամներ: Պատվաստումների աճն ու սահմանափակումները մարդկանց մի օր կհանգեցնեն նրան, որ մեր երկրում էլ կունենանք կոլեկտիվ իմունիտետի գաղափար: Կարծում եմ, եթե ամբողջ աշխարհում հնարավոր լինի այդ գաղափարն առաջնային դարձնել, ապա հնարավոր կլինի ինչ-որ ձևով ազդել վիրուսի շրջանառության վրա: Բոլոր կառույցներում, լինեն դրանք մասնավոր սեկտորի, թե պետական, աշխատակիցները պետք է կամ թեստ հանձնեն 14 օրը մեկ կամ պատվաստված լինեն: Այս պահին, ոչ թե սահմանափակումներով նորություն ենք մտցրել, այլ կա իմունականխարգելման նորմատիվ իրավական փաստաթուղթ, որը ստեղծվել է ԱՀԿ-ի դիրքորոշումից ելնելով»,- նշել է Սիմոնյանը:

Նրա խոսքով՝ կան բացարձակ հակացուցումներ, երբ մարդ պատվաստվել է որևէ պատվաստանյութով և ունեցել է ծանր անաֆիլակտոիդ շոկ, ապա հաջորդ, նույնանման հիվանդության դեմ կիրառվող պատվաստանյութն այլևս չի ստանալու:

«Այսօր դա արդիական է նաև կորոնավիրուսային հիվանդության առումով: Կան նաև ժամանակավոր հակացուցումներ, երբ քաղաքացու մոտ այդ պահին միջին ու ծանր ընթացքով սուր հիվանդություն է, ինչպես նաև քրոնիկ հիվանդության սրացում է նկատվում: Տվյալ անձինք չեն պատվաստվում այնքան ժամանակ, մինչև կառողջանան: Այս ամենը փաստագրում է միայն բժիշկը: Կան հիվանդներ, ովքեր բուժվում են ստացիոնարում կամ պոլիկլինիկայում, արդյունքում բուժող բժիշկների կողմից տրվող որոշումները թույլ են տալիս հակացուցելու կամ չհակացուցելու պատվաստումը: Օրինակ, եթե մարդու մոտ ախտորոշվել է բրոնխիտ կամ թոքաբորբ, ապա ժամանակավոր նրան տրվում է քաղվածք, որ այդ պահին հակացուցված է պատվաստվել», - ասել է մասնագետը:

«Եթե տեղամասային բժիշկը դժվարանում է եզրակացություն տալ հակացուցումների վերաբերյալ, ապա նրան օգնում է հանձնաժողովը, որը քննարկելու արդյունքում կտա քաղվածքը: Դեղորայքից, քիմիական տարբեր նյութերից կամ սննդից ալերգիա ունեցողների դեպքում կարող են լինել հակացուցումներ, սակայն նրանք պետք է պարտադիր թեստավորվեն ամսական 2 անգամ՝ սեփական գումարով»,- ասել է Սիմոնյանը: 

Խոսելով նաև այն կանանց, ովքեր բուժում են ստանում, որպեսզի կարողանան երեխա ունենալ, մասնագետը շեշտել է, որ ցանկացած դեպքում, երբ անձը բուժում է ստանում՝ պատվաստումը հակացուցված չէ:

«Սուր հիվանդություն, եթե չունեն, սակայն բուժում են ստանում որևէ հիվանդությունից կամ հղիանալու համար, միևնույնն է կարող են պատվաստվել: Անգամ գինեկոլոգների հետ ենք զրուցել, նրանք նույնպես պնդում են, որ պատվաստումը չի խանգարում այդպիսի պարագայում: Այն պահանջը, որը գործելու է հոկտեմբերի 1-ից, հղիների դեպքում մոտեցումը փոխվել է՝ իրենց չի վերաբերվում: Թողնում ենք նրա գիտակցության վրա, եթե նա հասկանում է, որ ռիսկի խմբում է գտնվում, ապա կարող է պատվաստվել: Եթե չի ցանկանում պատվաստվել, ապա նա բերում է թուղթը հղիության մասին և կարող է անգամ չպատվաստվել»,- նշել է Սիմոնյանը և հավելել, որ ուսանողները համալսարանում դասի գնալով կարող են չպատվաստվել, նրանք նույնպես բացառություն են կազմում:

Նա ընդգծել է, որ պատվաստումների սկսելու փուլի հետ համեմատ այժմ մեծացել է պատվաստվողների թիվը, մարդիկ ավելի պատրաստակամ են դարձել: Սիմոնյանը շեշտել է, որ իրազեկումը, շրջապատի մարդկանց պատվաստումը, ինչպես նաև օտարերկրացիների ներգրավվածությունը պատվաստումների գործընթացում հասարակությանը հանգեցրել են այն համոզման, որ անպայման պետք է պատվաստվել:

«Վերջին օրերին օրական 5000-7000 պատվաստում է իրականացվում ողջ հանրապետությունում: Սա խոսում է այն մասին, որ մարդկանց գիտակցությունը բարձրացել է: Այսօր արդեն հանրապետությունում ունենք մի պատկեր, որ կորոնավիրուսային հիվանդության ցուցանիշը սկսել է բարձրանալ, քանի որ շրջանառվում է նաև «դելտա» շտամը, որը բավականին արագ է զարգանում: Մինչ այսօր վարակիչ հիվանդությունները կանխարգելել ու կառավարել ենք պատվաստումների միջոցով»,- նշել է Սիմոնյանը:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:27
29 Սեպտեմբերի 2023
Քննարկվում է Հայաստանում ռուսական հեռուստաալիքներն անջատելու հարցը.ՔՊ-ական պատգամավոր
ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանը հայտարարել է, որ քննարկվում է Հայաստանում ռուսական հեռուստաալիքներն անջատելու հարցը
21:20
29 Սեպտեմբերի 2023
Կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել (ՖՈՏՈ)
Կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՖՈՏՈ
14:15
29 Սեպտեմբերի 2023
Պապիկյանը չի մասնակցի ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
Սուրեն Պապիկյանը չի մասնակցի ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
13:41
29 Սեպտեմբերի 2023
Բնակարաններ վարձով տալու պատրվակով 48-ամյա կինը 5 անձից գումար է հափշտակել
Քննչական կոմիտեն զգուշացնում է
13:01
29 Սեպտեմբերի 2023
«Մայր Հայաստան» խմբակացությունն ամբողջ կազմով չի ներկայանա Երևանի ավագանու առաջին նիստին
«Մայր Հայաստան» խմբակացությունն ամբողջ կազմով չի ներկայանա Երևանի ավագանու առաջին նիստին
12:45
29 Սեպտեմբերի 2023
Այս պահին Հայաստանի սահմանամերձ հատվածներում վիճակը հարաբերականորեն կայուն է. պաշտպանության փոխնախարար
Այս պահին Հայաստանի սահմանամերձ հատվածներում վիճակը հարաբերականորեն կայուն է, ՊՆ-ն ուշի ուշով հետևում է այդ իրավիճակի փոփոխությանը
11:10
29 Սեպտեմբերի 2023
Դիլիջանի թունելի և Պուշկինի թունելի երթևեկը ժամանակավորապես կդադարեցվի
Դիլիջանի թունելի և Պուշկինի թունելի երթևեկը ժամանակավորապես կդադարեցվի
23:37
28 Սեպտեմբերի 2023
Մեր խմբակցությունը գնում է Երևանի ավագանու նոր ընտրությունների. Մարության
Երևանի նախկին քաղաքապետ, «Ազգային առաջընթաց» կուսակցությունից քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը հայտարարել է, որ իրենց խմբակցությունը գնում է Երևանի ավագանու նոր ընտրությունների
14:13
28 Սեպտեմբերի 2023
Ի՞նչ է սպասվում, երբ Հռոմի ստատուտի վավերացումից հետո ՌԴ նախագահը մուտք գործի Հայաստան. պարզաբանում է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչը
Ի՞նչ է սպասվում, երբ Հռոմի ստատուտի վավերացումից հետո ՌԴ նախագահը մուտք գործի Հայաստան
13:39
28 Սեպտեմբերի 2023
Երևանում ավտոբուսների ժամանման միջակայքը կարող է ավելանալ, քաղաքապետարանից նշել են պատճառը
Երևանում ավտոբուսներն այս օրերին ուշացումով են ժամանում, քաղաքապետարանից նշել են պատճառը
00:11
28 Սեպտեմբերի 2023
Վարդան Ղուկասյանը Մարությանին ու Թևանյանին առաջարկ է արել
Վարդան Ղուկասյանը Մարությանին ու Թևանյանին առաջարկ է արել
00:05
28 Սեպտեմբերի 2023
«Մայր Հայաստանը» պատրաստ է իր քվեն տալ Հայկ Մարությանին. հայտարարություն
«Մայր Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել Երևանի քաղաքապետի նշանակման կապակցությամբ