ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով տուժած 10-ը քաղաքացի տեղափոխվել է «Ապարանի», «Արմենիա», «Էրեբունի», «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոններ, հաղորդում է ՀՀ ԱՆ–ն:
Նրանցից մեկը վիրահատվում է, 3-ը հետազոտությունների փուլում են, իսկ մյուսների վիճակը գնահատվում է միջին ծանրության: Տուժածները բժշկական կենտրոններ են տեղափոխվել մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով:
Հիշեցնենք, որ այսօր ժամը 10։41–ի սահմաններում
բախվել են Արթիկ-Երևան երթուղին սպասարկող «ԳԱԶել»–ն ու «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով ավտոմեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 10 մ). «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել է։–0–