ԱՆ–ն ներկայացրել է ՀՀ–ում օտարերկրացիների պատվաստման գործընթացը (ՎԻԴԵՈ)
15.07.2021,
15:17
ԱՆ–ն ներկայացրել է ՀՀ–ում օտարերկրացիների պատվաստման գործընթացը.ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք հուլիսի 15-ից COVID-19-ի դեմ, ըստ դիմելիության, կարող են պատվաստվել միայն տասն օր և ավելի տևողությամբ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու դեպքում, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Պատվաստումը կկատարվի «ԱստրաԶենեկա» պատվաստանյութով, միայն շարժական պատվաստումային կետերում։
Շարժական պատվաստումային կետեր տեղակայված են ինչպես մարզերում` Գյումրի, Վանաձոր, Կապան քաղաքներում, այնպես էլ Երևանում, մասնավորապես. Հյուսիսային պողոտայում, «Ռոսիա մոլ» առևտրի կենտրոնում, «Մեգա մոլ» առևտրի կենտրոնում, «Դալմա մոլ» առևտրի կենտրոնում, «Կասկադ» համալիրում։–0–