ԱՆ–ն կորոնավիրուսի թարմ տվյալներ է հրապարակել

10.01.2022, 12:18
ԱՆ–ն կորոնավիրուսի թարմ տվյալներ է հրապարակել
ԱՆ–ն կորոնավիրուսի թարմ տվյալներ է հրապարակել
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում հունվարի 10-ի` ժամը 11:00-ի դրությամբ, գրանցվել է կորոնավիրուսի 126 նոր դեպք, կատարվել է 3433 թեստավորում, առողջացել է 99 մարդ, 3 մարդ մահացել է, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 345981 դեպք, որոնցից 332985 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 3480 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8004 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1512 է:

Ընդհանուր կատարվել է 2608149 թեստավորում:–0–