632.93
7.12
524.34
-2
Եղանակը Երևանում
Հայ

ԱՆ–ից հայտնել են, թե երբ կսկսվեն կորոնավիրուսի դեմ պատվաստումները

15:48
12 Հունվարի 2021

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ առողջապահության նախարարությունը բանակցություններ է վարում կորոնավիրուսի պատվաստանյութի արտադրությամբ զբաղվող չորս խոշոր արտադրողների հետ, տեղեկացրեց Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը։

«Արեն կան պատվաստանյութը ստանալու առաջարկներ, հաջորդ փուլում կորոշվեն մատակարարման ժամկետները», – ասաց նա այսօր ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքով, զուգահեռաբար ինտենսիվ բանակցություններ են ընթանում «Սպուտնիկ V» ռուսական, Pfizer&BioNTech գերմանական, Moderna ամերիկյան և AstraZeneca անգլիական պատվաստանյութերի արտադրողների հետ։


Սահակյանը հիշեցրեց, որ Հայաստանը վերջերս Ռուսաստանից որպես օգնություն ստացել է «Սպուտնիկ V» ռուսական պատվաստանյութի սահմանափակ քանակ։

«Այս չորս պատվաստանյութերի հարցում հստակ կան փորձարկումների և կլինիկական հետազոտությունների արդյունքներ։ Մեզ համար հիմնական և կարևորագույն գործոնը պատվաստանյութի անվտանգությունն ու արդյունավետություն է», – ընդգծեց Սահակյանը։

Կենտրոնի տնօրենի տեղակալը տեղեկացրեց, որ Հայաստանն ունի գործող համաձայնագիր COVAX Facility նախաձեռնության հետ, որի շրջանակում ձեռք կբերվեն պատվաստանյութեր հանրապետության բնակիչների 10%–ի համար, խոսքը ռիսկի խմբի ներկայացուցիչների մասին է։

«Դժվար է ասել, թե այս 4 պատվաստանյութերից որը կմատակարարվի ավելի շուտ, հարցը լոգիստիկայի մեջ է։ Մինչև հունվարի վերջ փետրվարի առաջին կեսը մենք արդեն կունենանք պատվաստանյութն ու կսկսվի ռիսկի խմբի պատվաստումը», – ավելացրեց նա։

Նշենք, որ հունվարի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 162643 դեպք, որոնցից 150602-ն` առողջացած, 2941-ը` մահվան ելքով։–0–
Partners News
Ամենակարդացվող
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:33
18 Փետրվարի 2021
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է հաճախորդներին օգտվել վարկային գծերից
ՎՏԲ-Հայաստան Բանկի վարկային գիծը՝ շահավետ և ունիվերսալ գործիք է, որը հնարավորություն է տալիս օգտվել վարկային միջոցներից անվճար
21:23
18 Փետրվարի 2021
Տարոն Մարգարյանին, Արման Սահակյանին և ևս 2 անձի մեղադրանք է առաջադրվել. ՔԿ
Տարոն Մարգարյանին, Արման Սահակյանին և ևս 2 անձի մեղադրանք է առաջադրվել. ՔԿ–ն մանրամասնում է
21:14
18 Փետրվարի 2021
Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվել է
Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվել է
19:28
18 Փետրվարի 2021
Ի՞նչ սահմանափակումներ են գործում օտարերկրյա պետություններ մուտքի և ելքի հետ կապված. ԱԳՆ–ն պարզաբանում է
Ի՞նչ սահմանափակումներ են գործում օտարերկրյա պետություններ մուտքի և ելքի հետ կապված. ԱԳՆ–ն պարզաբանում է
18:44
18 Փետրվարի 2021
Շուռնուխում բնակելի թաղամաս կկառուցվի
Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում բնակելի թաղամաս կկառուցվի
16:18
18 Փետրվարի 2021
Փաշինյանը զարմացրել է Ալիևին, Պուտին-Փաշինյան քննարկման թեման և Նաիրա Զոհրաբյանի գլխավերևի սև ամպերը. ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը զարմացրել է Ալիևին, Պուտին-Փաշինյան քննարկման թեման և Նաիրա Զոհրաբյանի գլխավերևի սև ամպերը. ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ. ՎԻԴԵՈ
13:45
18 Փետրվարի 2021
Մեղրի խոշորացված համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Մեղրի խոշորացված համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
12:18
18 Փետրվարի 2021
ՄԻՊ. Սյունիքում կրակոցներ արձակած ադրբեջանցիներն այնպիսի տարածության վրա են, որ հայ գյուղացիների հողատարածքները դիտարկելի են (ՖՈՏՈ)
Սյունիքում կրակոցներ արձակած ադրբեջանցիներն այնպիսի տարածության վրա են, որ հայ գյուղացիների հողատարածքները դիտարկելի են, գյուղացիներն ահազանգում են, ՖՈՏՈ
11:26
18 Փետրվարի 2021
Կորոնավիրուսից մահացել է գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը
Կորոնավիրուսից մահացել է գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը
11:19
18 Փետրվարի 2021
Նախօրեին կատարվել է կորոնավիրուսի 3211 թեստ, հաստատվել է 223 նոր դեպք, 101 մարդ առողջացել է. ԱՆ
Նախօրեին կատարվել է կորոնավիրուսի 3211 թեստ, հաստատվել է 223 նոր դեպք, 101 մարդ առողջացել է
19:50
17 Փետրվարի 2021
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ, մտահոգություն հայտնել, որ Ադրբեջանը լիարժեք չի կատարում ռազմագերիների վերադարձի պարտավորությունը
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ, մտահոգություն հայտնել, որ Ադրբեջանը լիարժեք չի կատարում ռազմագերիների վերադարձի պարտավորությունը
19:01
17 Փետրվարի 2021
Գևորգ Պետրոսյանի դուրս գալու պատճառը, ռուսերենը պաշտոնական լեզու` Արցախում, և Վ.Սարգսյանի պատասխանը. ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Գևորգ Պետրոսյանի դուրս գալու պատճառը, ռուսերենը պաշտոնական լեզու` Արցախում, և Վ.Սարգսյանի պատասխանը. ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ. ՎԻԴԵՈ