ԱՆ. կորոնավիրուսի դեմ կրկնապատվաստման դեղաչափի կիրառման հարցը քննարկման փուլում է. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
16.11.2021,
10:20
ԱՆ–ից մեզ հայտնեցին, որ քննարկում են կորոնավիրուսի դեմ կրկնապատվաստման դեղաչափի կիրառման հարցը

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ առողջապահությա նախարարությունը, «Նովոստի–Արմենիա» գործակալության հարցմանն ի պատասխան, մեկնաբանել է Հայաստանում կորոնավիրուսի դեմ կրկնապատվաստման գործընթացը։
ԱՆ–ից նշել են, որ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների կրկնապատվաստման (խթանիչ) դեղաչափի իրականացման քաղաքականություն ներկայում չի կիրառվում։
«Կրկնապատվաստման՝ (խթանիչ) դեղաչափի կիրառման հարցը այժմ քննարկման փուլում է», – նշել են ԱՆ–ից:
Գերատեսչությունից նաև տեղեկացրեցին, որ կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումները, այդ թվում նաև կրկնապատվաստումը, իրականացվում են անվճար՝ պետության կողմից ձեռք բերված պատվաստանյութերով:–0–
Загружается новость ... "Лево"