ԱՆ-ն կորոնավիրուսի թարմ տվյալներ է հրապարակել

15.02.2022, 11:10
ԱՆ-ն կորոնավիրուսի թարմ տվյալներ է հրապարակել
ԱՆ-ն կորոնավիրուսի թարմ տվյալներ է հրապարակել
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Փետրվարի 15-ին` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 1307 նոր դեպք, կատարվել է 5359 թեստավորում, առողջացել է 3514 մարդ, մահացել է 15 մարդ, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 408381 դեպք, որոնցից 379126 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 19479 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8201 մահվան դեպք է արձանագրվել:

Ընդհանուր կատարվել է 2833813 թեստավորում:-0-