525.36
7.42
476.73
+16
Եղանակը Երևանում
Հայ

ԱՄՆ–ն Հայաստանին 100 հազ. դոլարի դրամաշնորհ կտրամադրի Սանահին վանական համալիրի պահպանության համար (ՖՈՏՈ)

20:29
17 Սեպտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ,17 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. 2019թ. սեպտեմբերի 17-ին ՀՀ-ում դեսպան Լին Մ. Թրեյսիի, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանի, Սյունիքի մարզային և Մեղրու համայնքային իշխանությունների ներկայացուցիչների մասնակցությամբ ամփոփվեց Մեղրիում ԱՄՆ կառավարության ֆինանսավորմամբ իրականացված մշակութային պահպանության ծրագիրը, հաղորդում է ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունը։

ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը երեք տարի առաջ մեկնարկած այս ծրագրի իրականացման նպատակով տրամադրել է 510.000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհ։ 

Սա Հիմնադրամի կողմից մինչ օրս ֆինանսավորված ամենախոշոր ծրագիրն է Հայաստանում, որով պահպանության աշխատանքներ են իրականացվել Սբ. Հովհաննես եկեղեցու առավել վտանգված հատվածներում և վերականգնվել են այնտեղ գտնվող 17-րդ դարի եզակի որմնանկարները, որոնցում մեկտեղված են հայկական և պարսկական որմնանկարչության ինքնատիպ ոճերը։ 

Ծրագրի իրականացման նպատակով ԱՄՆ դեսպանությունը համագործակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «ԱՄԱՓ» Մարդկային զարգացման ՀԿ-ի հետ։ Պահպանության աշխատանքները մեկնարկեցին  մանրակրկիտ հետազոտական աշխատանքներով, ապա ձևավորվեց ջրահեռացման համակարգը, փոխվեց տանիքը, տեղադրվեց օդափոխության համակարգը և բարեկարգվեց դեպի եկեղեցի տանող ճանապարհը։ Այս աշխատանքներին զուգահեռ մասնագիտական թիմը զբաղված էր եկեղեցում գտնվող որմնանկարների վերականգնմամբ։

«Միացյալ Նահանգների կառավարությունն ու ժողովուրդը մեծ հարգանք ու ակնածանք են տածում Հայաստանի հարուստ պատմության և ժառանգության նկատմամբ, և ինձ համար պատիվ է, որ մենք մեր ներդրում ենք ունեցել Սբ. Հովհաննես եկեղեցու պահպանության հարցում։ Նմանօրինակ ծրագրերի շնորհիվ ապագա սերունդներն իմանում են հայկական մշակույթի ակունքների մասին։ Միացյալ Նահանգները հպարտ է, որ 2005թ. սկսած Դեսպանների հիմնադրամի միջոցով կարողացել է հայաստանյան մշակույթի պահպանությանն ուղղել ավելի քան 1 միլիոն ԱՄՆ դոլար», - իր խոսքում փաստել է դեսպան Թրեյսին։ 

Այցի ընթացքում դեսպան Թրեյսին շրջեց եկեղեցում և տեղում ծանոթացավ տարիների ընթացքում կատարված մանրակրկիտ աշխատանքին: Մեղրու ծրագիրն արդեն ավարտվել է, սակայն ԱՄՆ կառավարությունը պատրաստ է շարունակել աշխատանքը հայ գործընկերների հետ մշակութային ժառանգությունը պահպանելու և այն ապագա սերունդներին ներկայացնելու հարցում։ Մեղրու ամփոփիչ միջոցառման ժամանակ դեսպան Թրեյսին հայտարարեց Դեսպանների մշակութային պահպանության հիմնադրամի նոր՝ Լոռու մարզի Սանահին վանական համալիրի ծրագրի մասին։ Հատկացվել է 100.000 ԱՄՆ դոլար, իսկ աշխատանքները կմեկնարկեն մինչև տարեվերջ։

ԱՄՆ պետքարտուղարությունը 2000թ. ստեղծել է ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը՝ ընդունելով, որ մշակութային ժառանգության ընդհանրությունները նշանավորելը միավորում է երկրներին ու ժողովուրդներին: 2005թ.-ից ի վեր ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը միջոցներ է տրամադրել Հայաստանի մշակութային ժառանգության պահպանման համար՝ ֆինանսավորելով այնպիսի ծրագրեր, ինչպիսիք են՝ Նորատուսի միջնադարյան գերեզմանատան և խաչքարերի հավաքածուի քարտեզավորումն ու արժեքների ցուցակագրումը,  Գառնու միջնադարյան քարակառույց կամուրջի պահպանումը, Արենու քարանձավի պահպանությունը և ավանդական հայկական երաժշտության և պարերի հավաքագրումը: –0– 
Мегри_посольство США.jpg



Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:27
13 Հոկտեմբերի 2019
Հրաշքները շարունակվում են. Սուրենյանը` Հայաստանի եղանակի մասին
Եղանակային առումով Հայաստանում հրաշալի շաբաթ է սպասվում:
15:29
13 Հոկտեմբերի 2019
Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա
Հայհիդրոմետծառայությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը:
11:45
12 Հոկտեմբերի 2019
Կառավարությունում քննարկվել է տրանսպորտի ցանցը բարձրակարգ ավտոբուսներով սպասարկելու հնարավորությունը. փոխվարչապետ
Կառավարությունում քննարկվել է Երևանի հասարակական տրանսպորտային ցանցը բարձրակարգ ավտոբուսներով սպասարկելու հնարավորությունը:
10:30
12 Հոկտեմբերի 2019
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (հոկտեմբերի 7–11)
Ներկայացնում ենք նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (հոկտեմբերի 7–11)։
19:05
11 Հոկտեմբերի 2019
Առաջին անգամ Վանաձորում կանցկացվեն Երևանի օրեր. ԾՐԱԳԻՐ
Արամ MP3, «Գաթա բենդ». Վանաձորում առաջին անգամ կանցկացվեն Երևանի օրեր։
15:56
11 Հոկտեմբերի 2019
Հայաստանը ծխելու դեմ վճռական պայքար է սկսում
Հայաստանը սկսում է պասիվ և ակտիվ ծխելու դեմ օրենսդրական պայքար։
12:12
11 Հոկտեմբերի 2019
Երևանում երիտասարդի սպանությունը բացահայտվել է. ոստիկանություն
Բացահայտվել է հոկտեմբերի 9-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում տեղի ունեցած սպանությունը։
10:48
11 Հոկտեմբերի 2019
Հայաստանը մեկ օրով անձրևային գոտում կհայտնվի
Հայհիդրոմետկենտրոնաը ներկայացրել է Հայաստանում առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։
08:00
11 Հոկտեմբերի 2019
Հինգշաբթի` հոկտեմբերի 10–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հինգշաբթի` հոկտեմբերի 10–ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը։
19:20
10 Հոկտեմբերի 2019
Թուրքիայի ներխուժումը Սիրիա արթնացնում է Հայոց Ցեղասպանության մասին հուշերը. Գարեգին Բ
Նշվում է, որ Թուրքիայի կողմից հարձակումների վտանգը արթնացնում է նույն պետության կողմից 1915-23թթ. իրագործված Հայոց Ցեղասպանության մասին հուշերը
18:05
10 Հոկտեմբերի 2019
Սիրիայից հայերի տարհանման անհրաժեշտություն այս պահին չկա. ԱԳՆ
Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Սիրիայի հյուսիս–արևելքում «Խաղաղության աղբյուր» անվանումով ռազմական օպերացիա սկսելու մասին
17:42
10 Հոկտեմբերի 2019
ՎՏԲ-Հայաստան Բանկը բացեց իր 72-րդ` «Արարատ» մասնաճյուղը
ՎՏԲ-Հայաստան Բանկը բացեց հերթական մասնաճյուղ Արարատի մարզում: