ԱՄՆ Կոլորադո նահանգը բանաձև է ընդունել. Հայոց ցեղասպանության հիշատակի օր, Արցախի ճանաչում և Նախիջևանի մշակութային ցեղասպանություն

25.04.2019, 12:47
ԱՄՆ Նահանգի Սենատը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24–ը «Կոլորադոյում Հայոց ցեղասպանության հիշատակի օր» հայտարարելուն։
ԱՄՆ Կոլորադո նահանգը բանաձև է ընդունել. Հայոց ցեղասպանության հիշատակի օր, Արցախի ճանաչում և Նախիջևանի մշակութային ցեղասպանություն

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ԱՄՆ Նահանգի Սենատը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24–ը «Կոլորադոյում Հայոց ցեղասպանության հիշատակի օր» հայտարարելուն, հաղորդում է Ամերիկայի հայ ազգային կոմիտեն (ANCA)։

Загружается новость ... "Лево"

Ընդունված բանաձևի համաձայն, նահանգը ճանաչում է Արցախի Հանրապետությունն ու Նախիջևում իրականացված վերջին մշակութային ցեղասպանությունը։

Այժմյան Թուրքիան 104 տարի առաջվա իրադարձությունները ցեղասպանություն չի համարում և մինչև այսօր չի ճանաչում սեփական պատմության այդ ամոթալի էջը՝ մերժելով ինչպես հարյուր հազարավոր հայերին սրի քաշելու փաստը, այնպես էլ մերժելով դրա համար կրել բարոյական, պատմական և նյութական պատասխանատվություն։ 1965 թ.-ից սկսած, դեռևս Խորհրդային Հայաստանում, վերածնվել է Հայոց ցեղասպանության ճանաչման շարժումը, որին հետևեց ավելի քան տասնյակ պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից այդ փաստի միջազգային ճանաչումը։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ պետություններ։ Առաջինը ճանաչել է Ուրուգվայը 1965թ.–ին, որի օրինակին հետևել են մասնավորապես, Ռուսաստանը, Ֆրանսիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Գերմանիան, Իտալիայի պատգամավորների պալատը, ԱՄՆ–ի 49 նահանգները (բացի Միսիսիպիից), Սիրիան, Լիբիայի ժամանակավոր կառավարությունը։ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Վատիկանը, Եվրոպական խորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։–0–