412.76
4.77
386.62
+26
Եղանակը Երևանում
Հայ

ԱԽ քարտուղարը ներկայացրել է սահմանին իրավիճակի սրացման հանգամանքներն ու հետագա քայլերը (ՎԻԴԵՈ)

19:06
16 Նոյեմբերի 2021
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում մանրամասներ է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տիրող իրավիճակի մասին։

«Այսօր՝ ժամը 13:00-ի դրությամբ, ադրբեջանական զինուժը ռազմական գործողություններ է սկսել Հայաստանի արևելյան սահմանի ուղղությամբ և սահմանի ողջ երկայնքով փորձել է սրել իրավիճակը: Այս պահին մարտական գործողությունները շարունակվում են, և ՊՆ-ն քայլեր է ձեռնարկում՝ իրավիճակը կայունացնելու համար»,- ասաց նա։

Գրիգորյանը հիշեցրեց նաև, որ մայիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերը գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում՝ խախտելով Հայաստանի ինքնիշխան տարածքը։

Նրա խոսքով՝ այսօրվա լարված իրավիճակըկապված է հավելյա լ զրահատեխնիկայի և Ադրբեջանի զինված ուժերի կիրառման հետ, սակայն հակառակորդը փորձել է օգտագործել նաև Հայաստանի ինքնիշխան տարածքում տեղակայված ադրբեջանական զինուժը։

«Այս համատեքստում մենք կարևոր ենք համարում ընդգծել, որ քանի որ հարձակումը եղել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա, ապա մենք դիմում ենք Ռուսաստանի Դաշնությանը Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև 1997թ.գոյություն ունեցող պայմանագրի շրջանակներում ՝ կոչ անելով պաշտպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը և համաձայնագրի շրջանակներում իրականացնել փոխադարձ պարտավորությունները»,-ասաց նա:

ԱԽ քարտուղարը պարզաբանեց, որ առայժմ սա բանավոր կոչ է, որը գրավոր ընթացակարգով ևս կշարունակվի:

«Բայց մենք ուզում ենք տեղեկացնել հասարակությանը և մեր գործընկերներին, որ մենք սկսելու ենք նման գործընթաց։ Մենք ակնկալում ենք, որ Ռուսաստանի Դաշնությունը կաջակցի, և մենք կկարողանանք վերականգնել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։ Բազմիցս ասել են (Ռուսաստան – խմբ.), որ Հայաստանի պետական սահմանը կարմիր գիծ է Ռուսաստանի Դաշնության համար, և մայիսի 12-ից ադրբեջանցիները խախտել են այդ կարմիր գիծը»,- ընդգծեց նա։

Գրիգորյանը հայտարարեց նաև, որ Հայաստանը դիմում է իր դաշնակցին, որպեսզի կարողանա դաշնակցային պարտավորությունների շրջանակում վերականգնել երկրի տարածքային ամբողջականությունը։

«Եթե հնարավոր լինի այս իրավիճակը կարգավորել բանակցային ճանապարհով, ապա կլուծենք բանակցություններով, եթե հնարավոր չէ լուծել բանակցություններով, ապա Հայաստանին պետք է տրամադրվի բավարար ռազմական օգնություն, որպեսզի երկիրը կարողանա հաղթահարել ստեղծված իրավիճակը»,- ասաց Գրիգորյանը` պատասխանելով Ռուսաստանի Դաշնությունից ակնկալվող օգնությանը վերաբերող հարցին։

Անդրադառնալով ԱԺ պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի՝ ՀԱՊԿ-ին դիմելու այսօրվա կոչին, Գրիգորյանն ասաց, որ այդ ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ են տարվում։

«Մայիսին ստեղծված իրավիճակով մենք դիմեցինք ՀԱՊԿ-ին ճգնաժամը կարգավորելու համար: Չնայած նրան, որ բավարար ջանքեր չեն գործադրվել խնդրի լուծման համար, մենք կշարունակենք աշխատել: Քանի որ Հայաստանը ներկայումս նախագահում է ՀԱՊԿ-ում, մենք լրացուցիչ քայլեր կձեռնարկենք՝ ակտիվացնելու այն գործիքները, որոնք նախատեսված են ՀԱՊԿ-ի շրջանակներում, ինչն էլ հնարավորություն է տալիս ցանկացած անդամ երկրի տարածքային ամբողջականության դեմ ոտնձգությունների դեպքում քայլեր ձեռնարկել»,- ասաց նա։

Անվտանգության խորհրդի քարտուղարի խոսքով, Հայաստանը կարծում է, որ ներկայիս ճգնաժամը կարող է լուծվել Ռուսաստանի Դաշնության և ՀԱՊԿ-ի միջոցով, բայց եթե դա չարվի, ապա Հայաստանը ստիպված կլինի դիմել այլ կառույցների, ինչպես նաև միջազգային այլ գործընկերների։

«Բայց այս պահին գերակա ենք համարում կիրառել առաջին հերթին պայմանագրային պարտավորություններով սահմանված այն մեխանիզմները, որոնք կարող են կիրառվել և կարգավորել ներկայիս ճգնաժամը»,- ասաց նա։

Սահմանին տիրող իրավիճակի մասին

ՊՆ–ի հաղորդմամբ, ժամը 17։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում, ուր այսօր հարձակում էին նախաձեռնել Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, շարունակում է ծայրահեղ լարված մնալ։ Մարտերի ինտենսիվությունը չի թուլացել։ Հակառակորդը շարունակում է կիրառել հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդն ունի անձնակազմի մեծաթիվ կորուստներ, զրահատեխնիկայի շուրջ մեկ տասնյակ միավոր ոչնչացվել կամ շարքից դուրս է բերվել։ Հայկական կողմը նույնպես կորուստներ ունի։ Տվյալները ճշտվում են։ ՀՀ ԶՈՒ 12 զինծառայող՝ 7 պայմանագրային և 5 ժամկետային գերեվարվել են։ Բայց այդ, հայկական կողմը կորցրել է 2 մարտական դիրք։

Չհաստատված տվյալներով, Հայաստանը 15 զոհ ունի։

Ավելի վաղ ՊՆ–ն հաղորդել էր, որ նոյեմբերի 16-ին, ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների՝ հակառակորդի առաջխաղացումը կանխելու նպատակով։

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ Երևանը դիմել է Մոսկվային` կոչ անելով պաշտպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:18
01 Հունիսի 2023
4 քննիչ է ձերբակալվել թմրանյութի շրջանառության կասկածանքով
Երևանում 4 քննիչ է ձերբակալվել թմրանյութի շրջանառության կասկածանքով
11:59
01 Հունիսի 2023
«Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական շտաբի պետը ընտրակաշառք տալու համար դատապարտվել է 4 տարի ազատազրկման
«Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական շտաբի պետը ընտրակաշառք տալու համար դատապարտվել է 4 տարի ազատազրկման
11:33
01 Հունիսի 2023
Երևանի մետրոպոլիտենն անակնկալ է պատրաստել փոքրիկ ուղևորներին Հունիսի 1–ի կապակցությամբ
Երևանի մետրոպոլիտենն անակնկալ է պատրաստել փոքրիկ ուղևորներին Հունիսի 1–ի կապակցությամբ
10:00
01 Հունիսի 2023
Կարեն Վարդանյանը հունիսի 1-ի առթիվ 115 մլն դրամ է տրամադրել Երևանի միակողմանի և երկկողմանի ծնողազուրկ երեխա ունեցող նպաստառու ընտանիքներին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Բարերար Կարեն Վարդանյանը հունիսի 1-ի՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, մայրաքաղաքում հաշվառված ծնողազուրկ երեխա ունեցող բոլոր ընտանիքներին միանվագ տրամադրել է 250 հազարական դրամ ֆինանսական աջակցություն. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
22:58
31 Մայիսի 2023
Հունիսի 1-ին 1-15 տարեկան երեխաների համար Կենդանաբանական այգու մուտքը կլինի անվճար
Հրապարակվել է Կենդանաբանական այգում հունիսի 1-ին կազմակերպվող տոնական միջոցառումների ցանկը
22:39
31 Մայիսի 2023
Փորձել են 68 հազար դոլար տեղափոխել. բացահայտվել է փողի և թմրամիջոցի մաքսանենգության դեպք (ՎԻԴԵՈ)
Փորձել են 68 հազար դոլար տեղափոխել. բացահայտվել է փողի և թմրամիջոցի մաքսանենգության դեպք. ՎԻԴԵՈ
15:28
31 Մայիսի 2023
Հայաստանի համալսարաններից մեկում նախատեսվում է ամսական կրթաթոշակը դարձնել 70 հազար դրամ
Նախարարի խոսքով, այդ համալսարանում ընդունելությունը խրախուսելի դարձնելու նպատակով նախատեսվում է կրթաթոշակային ծրագիր ներդնել
10:15
31 Մայիսի 2023
Երեք անձ կալանավորվել է ավելի քան 10կգ մարիխուանայի, մեթամֆետամինի և հերոինի մաքսանենգության և ապօրինի շրջանառության վարույթով
Երեք անձ կալանավորվել է ավելի քան 10կգ մարիխուանայի, մեթամֆետամինի և հերոինի մաքսանենգության և ապօրինի շրջանառության վարույթով
19:37
30 Մայիսի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջանում, այդ թվում` Կենտրոնում
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
16:57
30 Մայիսի 2023
Պարբերական հրետակոծությունների պատճառով Սոթքի հանքավայրում բացահանքի աշխատանքը դադարեցվել է
Ձեռնարկության աշխատակիցների համար մշտական վտանգի իրավիճակը շարունակվում է արդեն մեկ ամսից ավելի
15:41
30 Մայիսի 2023
Փոխվարչապետը հայտնել է, թե որն է Հայաստանի համար կարմիր գիծը Ադրբեջանի հետ բանակցություններում
Մհեր Գրիգորյանը հայտնել է, թե որն է Հայաստանի համար կարմիր գիծը Ադրբեջանի հետ բանակցություններում