ԱԺ շենքի արտաքին տեսքում փոփոխություններ են նախատեսվում
23.01.2020,
11:15
ԱԺ շենքի արտաքին տեսքում փոփոխություններ են նախատեսվում

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի./ԱՌԿԱ/. ՀՀ ազգային ժողովի շենքի արտաքին տեսքում նախատեսվում են փոփոխություններ։ Խոսքը դեռևս միայն շինության արտաքին լուսավորության մասին է։ Հնարավոր է`այգու հետ կապված որոշակի մտահղացումներ ևս իրականացվեն, գրում է «Հայկական ժամանակը»` հղում անելով ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանին։
Նրա խոսքով, փոփոխությունները չեն բացառվում, բայց արդեն բոլորովին այլ տրամաբանության մեջ և նորագույն տեխնոլոգիաներին առնչվող։
«Այս պահին միայն արտաքին լուսավորության հարցն է քննարկվում, մնացածի մասին մտածում ենք», – նշել է Գալստյանը։
Նշվում է, որ առաջիկա շաբաթներին կհայտարարվի մրցույթ, որի արդյունքում էլ կորոշվեն նախընտրելի դիզայնը, կատարողն ու ծրագրի արժեքը։–0–