ԱԺ-ն ընտրում է ընդդիմադիր փոխխոսնակին, ՔՊ-ն մասնակցում է ընտրություններին

05.08.2021, 11:15
Ընդդիմությունը փոխխոսնակի պաշտոնում առաջադրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանին
ԱԺ-ն ընտրում է ընդդիմադիր փոխխոսնակին, ՔՊ-ն մասնակցում է ընտրություններին

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/․ ԱԺ-ն ընտրում է ընդդիմադիր փոխխոսնակին։

Ավելի վաղ ԱԺ խոսնակի պաշտոնում ընտրվել է Ալեն Սիմոնյանը, փոխխոսնակների պաշտոնում՝ Ռուբեն Ռուբինյանն ու Հակոբ Արշակյանը։ Նրանք առաջադրվել են իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից։ Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները բոյկոտել են ընտրությունները։ 

Ընդդիմությունը փոխխոսնակի պաշտոնում առաջադրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանին։

ՔՊ քարտուղար Նազելի Բաղդասարյանը հայտարարեց, որ խորհրդարանի նորմալ գործունեությունն ու քվորումն ապահովելու համար իշխող խմբակցությունը կմասնակցի քվեարկությանը։-0-